Սուրբ Մայր Թերեզայի տաճար (Պրիշտինա)
Սուրբ Մայր Թերեզայի տաճար (Պրիշտինա)
| |
Տեղադրություն | Պրիշտինա |
---|---|
Երկիր | Կոսովո |
Կրոնադավանանք | Կաթոլիկություն |
Ճարտարապետություն | |
Կառուցման սկիզբ | 2007 |
Սուրբ Մայր Թերեզայի տաճար (ալբ․՝ Katedralja e së Lumes Nënë Tereza në Prishtinë, սերբ.՝ Katedrala Majke Tereze u Prištini / Катедрала Мајке Терезе у Приштини), Կոսովոյի Պրիշտինա քաղաքում տեղակայված կաթոլիկ տաճար[1]։ 2007 թվականին Կոսովոյի կառավարությունը հաստատել է տաճարի կառուցման ծրագիրը[2]։ Տաճարը նվիրված է ալբանացի և հնդիկ կաթոլիկ միանձնուհի և միսիոներ Մայր Թերեզային։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու հիմքի առաջին քարը հանդիսավոր կերպով դրել է Կոսովոյի նախկին նախագահ Իբրահիմ Ռուգովան, որը դավանում է մահմեդականություն։ «Եկեղեցին կդառնա այնպիսի ճարտարապետական կառույց, որը ներկայացնում է մեր արժեքները, ազգային ինքնությունը և մեր հավատքի զգացումը»,- ասել է նախագահը[3]։ Արարողությունը տեղի է ունեցել 2010 թվականի օգոստոսի 26-ին, երբ լրանում էր Մայր Թերեզայի ծննդյան հարյուրամյակը, սակայն շինարարական աշխատանքներն սկսվել են միայն հաջորդ տարի[4]։ Եկեղեցու շինարարությունը խիստ հակամարտություններ է առաջացրել մուսուլմանականների շրջանում, որոնցից շատերը կարծում էին, որ տաճարը չափազանց մեծ է՝ հաշվի առնելով տարածաշրջանի կաթոլիկ հավատացյալների համեմատաբար փոքր թվաքանակը[5]։
Շինարարական աշխատանքների ավարտից հետո Պրիզրենի Առաքելական Վարչությունը Պրիզրենից կտեղափոխվի Պրիշտինա։ Տաճարը պետք է դառնա քաղաքի ամենաբարձր կառույցներից մեկը[6]։
2015 թվականի հունվարին տաճարում տեղի է ունեցել Ալբանիայի և Ավստրիայի ընդհանուր պատմությանը նվիրված ցուցահանդես։ Այդ ցուցահանդեսին մասնակցել են Կոսովոյի նախագահ Աթիֆետե Յախյագան և Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տվյալ բնակավայրը տեղակայված է Կոսովոյում։ Սերբիայի վարչական բաժանման համաձայն՝ Կոսովոն մտնում է նրա կազմի մեջ որպես Կոսովոյի և Մետոխիայի ինքնավար երկրամաս։ Փաստացիորեն Կոսովոն մասամբ ճանաչված պետություն է, որի տարածքը Սերբիան չի վերահսկում։
- ↑ «eni.ch - This website is for sale! - Gasoline Resources and Information». www.eni.ch. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
{{cite web}}
: Cite uses generic title (օգնություն) - ↑ «New Cathedral Symbolises Catholic Rebirth in Kosovo». BIRN Kosovo. 2007 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Kosovo: Neue Mutter-Teresa-Kirche eingeweiht». DiePresse.com (գերմաներեն). 2010 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
- ↑ Petrit Collaku (2011 թ․ մայիսի 26). «Kosovo Muslims Resent New Mother Teresa Statue». Balkan Insight. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ In Pristina's old Ottoman mosque, Muslims gather for prayers(չաշխատող հղում)
- ↑ Kryeziu, Visar (2015 թ․ հունվարի 19). «Kosovo president Atifete Jahjaga, right, joined by Austrian Foreign Minister Sebastian Kurz, ...». Yahoo News. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Մայր Թերեզայի տաճար (Պրիշտինա)» հոդվածին։ |