Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Կողբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Կողբ)
Եկեղեցի

Կողբի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

ՏեղադրությունՀայաստան Հայաստան Տավուշի մարզ, Կողբ
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԳործող
Ակտիվ էԱյո
Ճարտարապետ(ներ)Ալեքսանդր Դանիելյան, Էրիկ Հովհաննիսյան
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ2010
Կառուցման ավարտՀոկտեմբերի 22, 2016
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Կողբ) (Հայաստան)##
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Կողբ) (Հայաստան)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Կողբ) (Տավուշի մարզ)##
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Կողբ) (Տավուշի մարզ)
41°06′50″ հս․ լ. 44°57′55″ ավ. ե.HGЯO

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Տավուշի մարզի Կողբ գյուղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու շինարարությունը տևել է մոտ 6 տարի[1]։

Եկեղեցու տեղում նախկինում եղել է «Մխիթար Վարդապետ» փոքրիկ մատուռը։ Այն եղել է փայտաշեն ծածկով մատուռ-եկեղեցի։ Թվագրությունը ենթադրվում է 14-րդ դարը։ Մատուռի մեջ ամփոփված են երկու վարդապետների և երկու քահանաների մարմիններ։ Մինչև այսօր պահպանվել են մատուռի գերեզմանաքարերը և խաչքարերը։ Սուրբ Գրիրոգ Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է Սամսոն Աբովյանի և Սաթենիկ Նասիբյանի բարերարությամբ։

Եկեղեցին օծվել է 2016 թվականի հոկտեմբերի 22-ին, ձեռամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Սրբազան Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]