Սոցիալական էկոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գոյություն ունեն սոցիալական էկոլոգիայի մի քանի սահմանումներ։ Սոցիալական էկոլոգիան գիտական դիսցիպլինա է, որը դիտարկում է փոխհարաբերությունները «հասարակություն-բնություն» համակարգում, ուսումնասիրելով մարդկային հասարակության և բնական միջավայրի փոխազդեցությունն ու փոխկապակցվածությունը։ Բայց նման սահմանումը չի արտացոլում այս գիտության բուն էությունը։ Սոցիալական էկոլոգիան ներկայումս ձևակերպվում է որպես մասնավոր անկախ գիտություն՝ ուսումնասիրության որոշակի առարկայով, մասնավորապես.

  • Սոցիալական խավերի ու խմբերի հետաքրքրությունների շարքն ու յուրահատկությունները, ովքեր օգտագործում են բնական ռեսուրսները։
  • Տարբեր սոցիալական խավերի ու խմբերի էկոլոգիական խնդիրների ընկալումը և բնօգտագործման կարգավորմանը ուղղված միջոցները։
  • Բնապահպանական միջոցառումների առանձնահատկություններն և սոցիալական խավերի ու խմբերի շահերի հաշվառում և օգտագործում։

Այսպիսով սոցիալական էկոլոգիան գիտություն է՝վերաբերող սոցիալական խմբերի շահերին, բնօգտագործման ոլորտում։

Սոցիալական էկոլոգիայի տեսակները[խմբագրել]

Սոցիալական էկոլոգիան լինում է՝

  • Տնտեսական
  • Ժողովրդագրական
  • Ուրբանիստական
  • Ֆուտուրոլոգիական
  • Իրավական

Հիմնական խնդիրներն ու նպատակները[խմբագրել]

Սոցիալական էկոլոգիայի հիմնական խնդիրն է ուսումնասիրել մարդու շրջակա միջավայրի վրա ազդեցության մեխանիզմների և այն վերափոխումները, որոնք մարդկային գործունեության արդյունք են։ Սոցիալական էկոլոգիայի խնդիրները բաժանվում է երեք հիմնական խմբի՝

  • Գլոբալ մասշտաբի - բնակչության և ռեսուրսների գլոբալ կանխատեսումը ինտենսիվ արդյունաբերական զարգացման պայմաններում (գլոբալ էկոլոգիա) և քաղաքակրթության զարգացման հետագա ուղիների սահմանում։
  • Ռեգիոնալ մասշտաբի - առանձին էկոհամակարգերի ուսումնասիրում ռեգիոնների և շրջանների մակարդակով(ռեգիոնալ էկոլոգիա)։
  • Միկրոմասշտաբի – հիմնական հատկանիշներն ուբաղադրատարրերը ուսումնասիրում կյանքի քաղաքային պայմաններում (քաղաքի էկոլոգիա կամ քաղաքի սոցիոլոգիա)։

Հղումներ[խմբագրել]