Սոնյա Գարմերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոնյա Գարմերս
Ծնվել էհունվարի 9, 1933(1933-01-09)[1] (91 տարեկան)
ԾննդավայրԿյուրասաո, Curaçao and Dependencies, Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունգրող և մանկագիր
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն[1]
Պարգևներ
 Sonia Garmers Վիքիպահեստում

Սոնյա Գարմերս (հոլ.՝ Sonia Garmers, հունվարի 9, 1933(1933-01-09)[1], Կյուրասաո, Curaçao and Dependencies, Նիդերլանդների Թագավորություն), գրող Կյուրասաոյից։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարմերսը գրել է շատ գրքեր պապիամենտուով և հոլանդերենով[2]։

Գարմերսը տպագրել է իր առաջին գիրքը պապիամենտուով 1995 թվականին։ Նրա առաջին հոլանդերեն գիրքը՝ «Սիրելի թագուհի, ես ուղարկում եմ իմ սիրելի աղջկան» (հոլ.՝ Lieve koningin, hierbij stuur ik U mijn dochter), տպագրվել է 1976 թվականին։ Գիրքը հասցեագրված էր Նիդերլանդների թագուհի Յուլիանային, որով Գարմերսը տեղեկացնում էր իր չորս աղջիկներին Նիդերլանդներում սովորելու ուղարկելու մասին[3]։ Թագուհի Յուլիանան նույնպես ստացել է գրքի օրինակը։

Գարմերսն առաջին անգամ հանդիպել է Միեփ Դիեքմանին 1958 թվականին[3]։ Դիեքմանը սկսել է պարապել Գարմերսի հետ և ի թիվս այլ բաների, սովորեցրել է նրան, թե ինչպես կարելի է լավագույնս կազմել գիրքը։ Դիեքմանը պարապում էր Գարմերսի հետ, երբ նա գրում էր իր առաջին հոլանդերեն գիրքը։

1973 թվականին նա տպագրել է բանաստեղծութիունների հավաքածու` Նիդիա Էկուրիի և Միլա Փալմի հետ համագործակցությամբ[2]։

1981 թվականին նա հաղթել է Nienke van Hichtum-prijs մրցանակը` իր Orkaan en Mayra գրքի համար։ Այս գիրքը շարունակությունն է իր առաջին հոլանդերեն մանկական գրքի, որը տպագրվել է 1977 և թվականին նկարազարդվել է Thé Tjong-Khing-ի կողմից[2]։

1983 թվականին նա ստացել է Cola Debrotprijs մրցանակը` գրականության մեջ իր ունեցած ներդրումների համար[2]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981` Nienke van Hichtum-prijs, Orkaan en Mayra[2]
  • 1983` Cola Debrotprijs

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://web.archive.org/web/20170324035313/http://jeugdliteratuur.org/auteurs/sonia-garmers
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 van den Hoven, Peter. «Sonia Garmers» (Dutch). Lexicon van de jeugdliteratuur (1982 - 2014) - Digital Library for Dutch Literature. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 «'En toen kwam Miep' - Over het coachen - Sonia Garmers» (Dutch). Digital Library for Dutch Literature. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոնյա Գարմերս» հոդվածին։