Սողոմոնի երգը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սողոմոնի երգը
անգլ.՝ Song of Solomon
ՀեղինակԹոնի Մորիսոն
Տեսակգրավոր աշխատություն
ԺանրAfrican American literature?
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1976
Նկարագրում էԱՄՆ
ՆախորդSula?
ՀաջորդTar Baby?
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչAlfred A. Knopf
Հրատարակման տարեթիվ1977
ԳՄՍՀ0-452-26011-6
OCLC15366961

«Սողոմոնի երգը» (անգլ.՝ Song of Solomon), 20-րդ դարի աֆրոամերիկացի արձակագրուհի Թոնի Մորիսոնի հրատարակած երրորդ վեպը, որը նրան լայն ճանաչում ու համբավ է բերել։ 1977 թվականին տպագրված այդ երկը շրջապատում «Կթվոր» մականունով հայտնի աֆրոամերիկացի Մեյկոն Դեդ III-ի (Macon "Milkman" Dead III) կյանքի մասին է՝ ծնունդից մինչև հասուն տարիքի հասնելը։ Վերջինս ունևոր ընտանիքից է, ապրում է Միչիգանում։ Վեպում ծավալվող դեպքերը տեղի են ունենում քսաներորդ դարի երկրորդ կեսին[1]։

«Սողոմոնի երգը» վեպը հենց լույս տեսնելու տարում արժանացել է գրաքննադատների ազգային շրջանակի մրցանակին (National Book Critics Circle Award), Օփրա Ուինֆրիի հանրահայտ Oprah's Book Club ակումբի հավանությանն ու ընտրությանը, «Նյուսուիք» ամսագրի կազմած «Բոլոր ժամանակների 100 լավագույն գրքերի» ցանկում զբաղեցրել 57-րդ տեղը[2]։ 1993 թվականին Թոնի Մորիսոնին գրականության Նոբելյան մրցանակի շնորհման արարողության ժամանակ «Սողոմոնի երգը» հատուկ հիշատակվել ու մեջբերվել է մրցանակի առաջադրված հեղինակին շվեդական ակադեմիայի ներկայացուցչի բնութագրող խոսքում[1][3][4]։ 1998 թվականին Radcliffe Publishing Course կազմակերպությունը աֆրոամերիկացի կին գրողի այդ երկին 25-րդ տեղն է հատկացրել 20-րդ դարի անգլալեզու լավագույն վեպերի շարքում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Тоні Моррісон. ISBN 966-8118-46-4. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |видавництво= ignored (օգնություն); Unknown parameter |видання= ignored (օգնություն); Unknown parameter |дата= ignored (օգնություն); Unknown parameter |знаходження= ignored (օգնություն); Unknown parameter |назва= ignored (օգնություն); Unknown parameter |редактор= ignored (օգնություն); Unknown parameter |співавтори= ignored (օգնություն)
  2. Newsweek's Top 100 Books — список 100 найкращих книг усіх часів журналу Ньюсвік (անգլ.)
  3. «The Nobel Prize in Literature 1993» (Press release). Swedish Academy. 1993 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2009 թ․ հունիսի 1-ին.
  4. http://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1993/press.html. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |видавець= ignored (օգնություն); Unknown parameter |мова= ignored (օգնություն); Unknown parameter |назва= ignored (օգնություն); Unknown parameter |праця= ignored (օգնություն)
  5. "Radcliffe's Rival 100 Best Novels List" Արխիվացված 2016-11-20 Wayback Machine, Modern Library, 1998.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]