Սղոցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեկտրական սղոցման օրինակ

Սղոցում, 1․ Սղոցումը փայտամշակման մեջ, սղոցներով հաջորդական կտրատման պրոցես՝ ծառաբներից փայտանյութի կլոր տեսականի (գերաններ, կոճղեր), գերաններից՝ սղոցանյութ և սղոցանյութից՝ նախապատրաստուկներ ստանալու նպատակով։ Տարբերում են սղոցման հետևյալ եղանակները, փայտաթելքերի ուղղության համեմատ՝ երկայնակի և լայնակի, տարեկան շերտերի համեմատ՝ շոշափողային (տարեկան շերտերին հպվելով) և շառավղային։ Գերաններից չորսուներ և տախտակներ ստանալու դեպքում տարբերում են լրիվ ընթացքով սղոցումները, երբ սկզբում ձևավորվում է կողահատված տախտակների հաստությունը, իսկ այնուհետև՝ նրանց լայնությունը, քառակող տաշումով սղոցում, որի դեպքում գերանը երկու կողմից տաշվում է և վերածվում կողահատված տախտակների բարձրության երկկողմանի չորսուների և տրված հաստության կողատախտակների, այնուհետև չորսուները կողահատվում են անհրաժեշտ հաստության տախտակների, իսկ կողատախտակները կտրվում են ըստ լայնության։ Շոշափողային և շառավղային սղոցվածքով տախտակներ արտադրելու համար սղոցում կատարում են հատուկ եղանակներով (չորսու բացահատային, արտահատային և այլն)։ 2․ Սղոցում կաշվի արտադրության մեջ, հում կաշվի կամ մորթու հարթումը կամ երկու շերտի բաժանումը կատարվում է սղոցման մեքենաներով։ 3․ Սղոցում հատաքարի, բացահանքից հանված բնական քարաբլոկների մշակումը՝ 20 մմ և ավել հաստության զարդասալեր ստանալու համար կատարվում է սղոցման հաստոցներով։

Հասարակ սղոցի գծապատկեր


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 450