* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Սլավա Գաբրիելյան (հունվարի 1, 1957(1957-01-01), Խնածախ[1]), հայ ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Սպորտի վարպետ (1989)։ Առաջին լիգայում հանդես եկող «Գանձասար-2» ակումբի գլխավոր մարզիչը։
Սլավա Գաբրիելյանը երկար ժամանակ մարզել է Ստեփանակերտի «Ղարաբաղ» ակումբը, որը հետագայում վերանվանվել է «Լեռնային Արցախ»։
2009 թվականի մրցաշրջանի վերջին գլխավորել է Կապանի «Գանձասարը», որի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր Սամվել Պետրոսյանը։ Ակումբի խաղը Գաբրիելյանի օրոք չի փոխվել, այդ պատճառով մամուլում լուր է տարածվել, թե կապանցիների նախկին մարզիչ և այդ ժամանակ գլխավոր մարզչի օգնականի պաշտոնն զբաղեցնող Ալբերտ Սարգսյանը փոխարինել է Սլավա Գաբրիելյանին։ Այդ լուրը հերքել է ակումբի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանը[2][3], բայց վերջնական արդյունքում Սարգսյանը փոխարինել է Գաբրիելյանին[4], իսկ վերջինս տեղափոխվել է երկրորդ կազմ, որտեղ զբաղեցրել է գլխավոր մարզչի պաշտոնը։