Սիփաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիփան (այլ կիրառումներ)

Սիփաններ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Ալջավազ գավառում։ 1909 թվականին ուներ 534 հայ բնակիչ (78 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Սիփանը ուներ եկեղեցի կից դպրոցով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 421