Սիրելի հերոսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրելի հերոսներ
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկատակերգություն և մյուզիքլ
ՌեժիսորԴմիտրի Բաբիչենկո
ՍցենարիստԻոսիֆ Սկլյուտ և Բորիս Լասկին
ԵրաժշտությունԱլեքսանդր Վառլամով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
«Սիրելի հերոսներ» մուլտֆիլմը

Սիրելի հերոսներ (ռուս.՝ Любимые герои), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1940 թվականին, հայտնի ռեժիսոր և մուլտիպլիկատոր Դմիտրի Բաբիչենկոյի կողմից[1]։ Ֆիլմը նվիրված է խորհրդային կինեմատոգրաֆիայի 20-ամյակին և իրենից ներկայացնում է ընկերական մուլտիպլիկացիոն ծաղրանկար միութենական կինոյի աստղերի մասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոյի տարեդարձի առթիվ հավաքվում են կինոհանդիսատեսի սիրելի դերասանները։ Հոբելյանական տոնին մասնակցում են լավագույն ֆիլմերի հերոսները։ Ֆիլմն ավարտվում է դերասան Իվան Սկուրատովի շնորհավորական խոսքով, որը հանդես է գալիս Բատկա Բոժենկոյի դերում[2]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ագռավները մուլտֆիլմի սկզբում կատարում են երգ 1936 թվականին նկարահանված «Կրկես» ֆիլմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դմիտրի Բաբիչենկոն և նրա մուլտֆիլմերը
  2. Ավելի վաղ նա այդ դերը կատարել է 1939 թվականին նկարահանված «Շորս» ֆիլմում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]