Սիմոնա Հերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոնա Հերման
Դիմանկար
Ծնվել էապրիլի 12, 1985(1985-04-12) (39 տարեկան)
ԾննդավայրԲուխարեստ, Ռումինիա
Քաղաքացիություն Ռումինիա
Մասնագիտությունսուսերամարտիկ
 Simona Gherman Վիքիպահեստում

Սիմոնա Հերման (ռումիներեն՝ Simona Gherman, ապրիլի 12, 1985(1985-04-12), Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի սուսերամարտիկը աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոնան ծնվել է 1985 թվականին Բուխարեստում։ 2004 թվականին նա նվաճել է աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալ։ 2008 և 2009 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոն, 2010 թվականին՝ աշխարհի չեմպիոն։ 2011 թվականին Սիմոնան կրկին դարձել է Եվրոպայի չեմպիոն։

2011 թվականի օգոստոսին Սիմոնան ամուսնացել է Դրագոս Հերմանի հետ և կրել «Հերման» ազգանունը։ 2011 թվականին նրա շնորհիվ Ռումինիայի հավաքականը կրկին դարձել է աշխարհի չեմպիոն[1]։ 2012 թվականին Սիմոնան առաջին անգամ անհատական առաջնությունում դարձել է Եվրոպայի չեմպիոն (ռումինացիները թիմային առաջնությունում արծաթե մեդալ են նվաճել), սակայն Լոնդոնի Օլիմպիական խաղերում նա գրավել է ընդամենը 6-րդ տեղը։ 2014 թվականին թիմային պայքարում Սիմոնան դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ անհատական առաջնությունում՝ բրոնզե մեդալակիր։ 2015 թվականին նա դարձել է Եվրոպայի չեմպիոն, թիմային պայքարում նվաճել է աշխարհի առաջնության արծաթե մեդալ, իսկ Եվրոպական խաղերում նվաճել է ոսկե և բրոնզե մեդալներ։ 2016 թվականին Սիմոնան անհատական առաջնությունում դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ թիմային պայքարում զբաղեցրել երրորդ տեղը։

2013 թվականի դեկտեմբերին Հերմանը դուստր է ունեցել, որին անվանել է Իոանա Թեոդորա[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Roxana Fleșeru (2011 թ․ նոյեմբերի 16). «Povestea unui titlu mondial». Gazeta Sporturilor (ռումիներեն).
  2. Roxana Fleșeru (2014 թ․ ապրիլի 17). «Simona Gherman revine în competiţiile oficiale după ce a devenit mamă». Gazeta Sporturilor (ռումիներեն).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոնա Հերման» հոդվածին։