Սերգեյ Ռուդսկոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Ռուդսկոյ
 
Կրթություն՝ Մոսկվայի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարան և Minsk Suvorov Military School?
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 2, 1960(1960-10-02) (63 տարեկան)
Ծննդավայր Նիկոլաև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հայր Q4399761?
 
Պարգևներ

Սերգեյ Ֆեոդորովիչ Ռուդսկոյ (ռուս.՝ Серге́й Фёдорович Рудско́й, հոկտեմբերի 2, 1960(1960-10-02), Նիկոլաև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս զորահրամանատար։ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, 2015 թվականից Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ (2017), Ռուսաստանի Դաշնության հերոս (2020)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1960 թվականի հոկտեմբերի 2-ին (Ուկրաինական ԽՍՀ) Նիկոլաևյան մարզում[1]։

Հայրը Խորհրդային Միության հերոս Ֆեոդոր Անդրեևիչ Ռուդսկոյն Է (1921-1982)[2]։

1977 թվականին ավարտել է Մինսկի Սուվորովի ռազմական ուսումնարանը, ապա 1981 թվականին ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի անվան Մոսկվայի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը[3]։

Չեչենական պատերազմի մասնակից, 1995 թվականին փոխգնդապետ Ս. Ֆ. Ռուդսկոյը 255-րդ գվարդիական մոտոհրաձգային Ստալինգրադ-Կորսունյան գնդի հրամանատարն է։

2012 թվականի դեկտեմբերի 13-ին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում[4]։

2015 թվականի նոյեմբերի 24-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։

2017 թվականի փետրվարի 22-ին շնորհվել է գեներալ-գնդապետ զինվորական կոչում[5].

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության հերոս (2020)
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի շքանշան (2018)
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան (2016)
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 4-րդ աստիճանի շքանշան
  • Արիության շքանշան (1996)
  • Ռազմական ծառայությունների համար շքանշան
  • Պատվո շքանշան
  • ԽՍՀՄ և ՌԴ մեդալներ[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Виталий Смирнов. «Рудской Сергей Фёдорович». Герои страны. Վերցված է 21 августа 2020-ին.
  2. «Не ради славы и наград». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  3. Цитадель российской государственности
  4. Указ Президента Российской Федерации от 13.12.2012 г. № 1641
  5. Указ Президента Российской Федерации от 22.02.2017 г. № 83
  6. Фото С. Ф. Рудского с орденскими планками

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]