Սերգեյ Կազբինցև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Կազբինցև
մարտի 24, 1903(1903-03-24) - 1971
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն

Սերգեյ Բոգդանի Կազբինցև (մարտի 24, 1903(1903-03-24), Բաքու, Ռուսական կայսրություն - 1971), ազգությամբ հայ գեներալ-մայոր (1942)։ Եղել է ԽՄԿԿ անդամ 1925 թվականից։ Ավարտել է Հյուսիսային Կովկասի ռազմական շրջանի ռազմաքաղաքական դպրոցը (1926), Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիային կից բարձրագույն քաղաքական կազմի վերապատրաստման դասընթացը (1941

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է Արևմտյան ռազմաճակատի 19-րդ բանակի շտաբի զինվորական կոմիսար, 1941 թվականի օգոստոսից՝ Արևմտյան ռազմաճակատի զինվորական կոմիսար, ապա՝ շտաբի պետի տեղակալ։ 1944 թվականին նշանակվել է 3-րդ Բելառուսական ռազմաճակատի քաղվարչության պետի տեղակալ, ապա՝ քաղվարչության պետ։ Մասնակցել է Բելառուսիայի, Մերձբալթիկայի ազատագրմանը, Արևելապրուսական գործողությանը։

Ետպատերազմյան տարիներին վարել է պատասխանատու պաշտոններ, եղել է ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քաղբաժնի պետ, Գլխավոր շտաբի ռազմագիտական վարչության պետի քաղաքական գծով տեղակալ։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2 և այլ շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 156