Սերգեյ Խաչատրյան
Սերգեյ Խաչատրյանը (ծնվ. 1985, Երևան) հայ ջութակահար է։ 1993-ից բնակվում է Գերմանիայում։
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Ծնվել է 1985 թվականին Երևանում՝ երաժիշտ–դաշնակահարների ընտանիքում։ 1993 թվականից ընտանիքը գաղթում է Գերմանիա՝ մշտական բնակության։ Ջութակ նվագել սկսել է վեց տարեկանից՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարանում։[1] Հետագայում ուսումը շարունակում է Պրոֆեսոր Գ. Ժիսլինի դասարանում՝ Վուրցբուրգ քաղաքում, իսկ 1996 թվականից աշակերտում է Յոզեֆ Րիսսինին՝ Կարլսռուհեյի երաժշտկան բարձրագույն դպրոցում։ 9 տարեկանում Խաչատրյանը առաջին անգամ հանդես է գալիս որպես մենակատար սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Մրցույթներ [խմբագրել]
- Ֆրից Կրեյսլերի անվան մրցույթ 2000թ., 1-ին մրցանակ։
- Լուի Շպորի անվան ջութակահարների միջազգային մրցույթ, 1-ին մրցանակ։
- Պաբլո Սարասատեի անվան ջութակահարների միջազգային մրցույթ, 2-րդ մրցանակ։
- 2000թ.–ի աշնանաը 15 տարեկան Խաչատրյանը Յան Սիբելիուսի անվան ջութակահարների մրցույթում արժանանում է առաջին մրցանակի և մրցանակի «Սիբելիուսի ջութակի կոնցերտի լավագույն կատարող» անվանակարգում։ Խաչատրյանը այս մրցույթում երբևէ հաղթած ամենաերիտասարդ մասնակիցն է։ [2]
- 2002 թվականին Ինդիանապոլիսի մրցույթում արժանանում է երկրորդ մրցանակի։ [3]
- 2005 թվականին Բրյուսելի Թագուհի Էլիզաբեթ երաժշտական միջազգային մրցույթում, արժանանանում է առաջին՝ Թագուհու մրցանակի,[4] և 4 տարով ստանում է 1704թ. Ստրադիվարիուս ջութակ
Համերգներ [խմբագրել]
Վաղ տարիքից մենահամերգներով և որպես մենակատար՝ սիմֆոնիկ օրկեստրաների հետ հանդես է եկել աշխարհի շուրջ 50 երկրներում, այդ թվում, որպես կանոն տարեկան 1–2 համերգով հանդես է գալիս Հայաստանում։ Պարբերաբար մասնակցում է Վերադարձի փառատոնին, որտեղ հայրենիքում հանդես է գալիս այլ հայազգի երաժիշտների հետ։