Սերգեյ Խաչատրյան (ջութակահար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Սերգեյ Խաչատրյան (այլ կիրառումներ)

Սերգեյ Խաչատրյանը (ծնվ. 1985, Երևան) հայ ջութակահար է։ 1993-ից բնակվում է Գերմանիայում։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1985 թվականին Երևանում՝ երաժիշտ–դաշնակահարների ընտանիքում։ 1993 թվականից ընտանիքը գաղթում է Գերմանիա՝ մշտական բնակության։ Ջութակ նվագել սկսել է վեց տարեկանից՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարանում[1], Երեվանի Սայաթ-Նովայի անվան դպրոցում: Հետագայում ուսումը շարունակում է Պրոֆեսոր Գ. Ժիսլինի դասարանում՝ Վուրցբուրգ քաղաքում, իսկ 1996 թվականից աշակերտում է Յոզեֆ Րիսսինին՝ Կարլսռուհեյի երաժշտկան բարձրագույն դպրոցում։ 9 տարեկանում Խաչատրյանը առաջին անգամ հանդես է գալիս որպես մենակատար սիմֆոնիկ նվագախմբի հետ։

 15 տարեկանում դարձավ Հելսինկիի Սիբելիուսի անվան մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցն ու հաղթողը, նաև ստացավ «կոնցերտի լավագույն կատարում» մրցանակը: Նա դափնեկիր է դարձել նաև Ֆրից Կրեյսլերի և Ինդիանապոլիսի և այլ միջազգային մրցույթներում: 2005ին հաղթելուվ Բելգիաի Ելիզաբեթ թագուհու դժվարին մրցույթը 4 տարով ստանում է 1704 թվականի Ստրադիվարիուսի պատրաստած «Հագգինս» ջութակ: Այժմ նվագում է Գվարներիի 1740 թվականին պատրաստած  «Իզայի» ջութակով, որով նվագել են այնպիսի ջոթակահարներ, ինչպիսիք են Իզաակ Ստեռնը և Էժեն Իզային:
  Սերգեյը ելույթ է  ունեցել Մեծ  Բրիտանիայի բոլոր խոշոր նվագախմբերի հետ, ներառյալ Բիրմինգհամյան սիմֆոնիկ, BBC ֆիլհարմոնիկ, և մշտական համագորխակցությամբ՛ Ֆիլհարմոնիա նվագախմբերի հետ նաև Տոկիոյի NHK Symphony, Թագավորական Կոնցերտգեբաու, Ֆրասիայի ազգային , Ֆրանկֆուրտի Ռադիո-սիմֆոնիկ, Բալտիմուրի սիմֆոնիկ ,Լոնդոն ֆիլհարմոնիկ, Բամբերգ սիմֆոնիկի, Մյունխեն ֆիլհարմոնիկի, Շվեդիայի ռադիո-սիմֆոնիկի, Մարիինյան թատրոնի նվագախմբի, Բեռլին ֆիլհարմոնիկի, Ամստեռդամ սիմֆոնիետայի,Ռոտերդամ Ֆիլհարմոնիկի,Փարիզի սիմֆոնիկի,Սիատլ սիմֆոնիկի,Նյու Յորքի սիմֆոնիկի , Բոստոն սիմֆոնիկի, Ֆիլադելֆիա սիմֆոնիկի և այլ հեղինակավոր նվագախմբերի հետ: Հանդես է եկել դիրիժորներ Գուստավո Դուդամելի, Կուրթ Մազուրի, Ռուդոլֆ Բարշայի, Վալերի Գերգեևի,Միշել Թիլսոն Թոմասի, Ջուկա-Պեկկա Սարաստեի, Յուրի Տեմիրկանովի, Դանիել Հարդինգի, Հերբերտ Բլոմսթեդի, Ջոնաթան Նոթի,Ջեյմս Գաֆիգանի, Անդրիս Նելսոնսի,Սըր Չարլզ Մակկերասի, Քրիստոֆ ֆոն Դոհնանյի, Ռաֆայել Ֆրուհբեկ դե Բորգոյի,Յուրա Վալչուհայի,Տուգան Սոխիևի և այլոց հետ:2013/14 սեզոնին ծրագրվում է Բերգի կոնցերտի կատարումը Դավիդ Աֆքհամի հետ:Ծրագրվում է նաև համերգներ Ռոտերդամի ֆիլհարմոնիկ, Նիդեռլանդների Ռադիո ֆիլհարմոնիկ, Վիեննայի սիմֆոնիկ և այլ նվագախմբեի հետ: Հանդես է գալիս քրոջ՛ տաղանդավուր դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի հետ որպես դուո: Միասին ելույթ են ունեցել Ամստերդամի Կոնցերգեբաույում, Քարնեգի հուլում, Լոնդոնի Ուիգմոր հոլում, Մարիինյան թատրոնում, Theatre des Champs Elysees-ում, Cite de la Musique-ում (Փարիզ), Auditori Nacional Madrid-ում , Palais des Beaux Arts-ում (Բրյուսել), Լյուքսեմբուրգի ֆիլհարմունիայում, Alice Tully Hall-ում (Նյու Յորք)և այլուր: Բրամսի բոլոր սոնատների կատարումով հանդես են եկեն բազմաթիվ քաղաքներում: Հանդես է եկել Նաև տրիոյի կազմում Նարեկ Հախնազարյանի և Լուսինե Խաչատրյանի հետ:
 Սերգեյի ձայանասկավառակները ներառում են Ֆրանկի և Շոստակովիչի սոնատները ջութակի և դաշնամուրի համար,Սիբելիուսի և Խաչատուրյանի ջութակի կոնցերտները

Մրցույթներ[խմբագրել]

Համերգներ[խմբագրել]

Վաղ տարիքից մենահամերգներով և որպես մենակատար՝ սիմֆոնիկ նվագախմբերի հետ հանդես է եկել աշխարհի շուրջ 50 երկրներում, այդ թվում, որպես կանոն տարեկան 1–2 համերգով հանդես է գալիս Հայաստանում։ Պարբերաբար մասնակցում է Վերադարձի փառատոնին, որտեղ հայրենիքում հանդես է գալիս այլ հայազգի երաժիշտների հետ։

Սերգեյ Խաչատրյանը 2013 թվականին ստացել է շվեցարական Credit Swiss բանկի ամենամյա մրցանակը՝ որպես «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»։[5]

Հղումներ[խմբագրել]

  1. Սերգեյ Խաչատրյան + «Նաիրի» քառյակ = նոր համերգ
  2. Laureates, International Jean Sibelius Violin Competition
  3. Laureates, Indianapolis International Violin Competition
  4. Laureates, Queen Elisabeth Competition
  5. Սերգեյ Խաչատրյանը աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ