Սերգեյ Ամիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Ամիյան
դեկտեմբերի 6, 1961(1961-12-06) - մարտի 29, 1992(1992-03-29) (30 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Ղայբալիշեն
Քաղաքացիություն Ադրբեջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Սերգեյ Բորիսի Ամիյան (6 դեկտեմբերի, 1961, Ստեփանակերտ - 29 մարտի, 1992, Ղայբալիշեն), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Ամիյանը ծնվել է 1961 թ. դեկտեմբերի 6-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել հացի գործարանում։ Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից է։ Մարտական ուղին սկսել է Շահումյանից։ Վիրավորվել է Ջանհասանի մատույցներում, ապաքինվելուց հետո մասնակցել Ղայբալիշենի ու շրջակա տարածքների համար մղված մարտերին։ Զոհվել է 1992 թ. մարտի 29-ին Ղայբալիշենում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սերգեյ Ամիյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.