Սերաֆիմ Ֆրոլովի սերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերաֆիմ Ֆրոլովի սերը
ռուս.՝ Любовь Серафима Фролова
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1968
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍեմյոն Տումանով
ԴերակատարներԼեոնիդ Կուրավլյով
ՕպերատորԿոնստանտին Պետրիչենկո
ԵրաժշտությունՎլադիմիր Ռուբին
ԿինոընկերությունՄոսֆիլմ

«Սերաֆիմ Ֆրոլովի սերը» (ռուս.՝ «Любовь Серафима Фролова»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Սեմյոն Թումանովը[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինվոր Սերաֆիմ Ֆրոլովը (Լեոնիդ Կուրավլյով), պատերազմի ավարտից հետո վերադառնալով ռազմաճակատից, որոշում է գնալ Նաստյայի (Թամարա Սյոմինա) մոտ, որին ճանաչում էր միայն նամակագրության միջոցով։ Սակայն Նաստյան չի ընդունում նրան. նա չի կարող մոռանալ ճակատում զոհված իր փեսացուին։ Սերաֆիմն սկզբում որոշում է հեռանալ, բայց հետո վերադառնում է՝ հույս ունենալով, որ ժամանակի ընթացքում Նաստյան կպատասխանի իրեն փոխադարձությամբ։ Նա աշխատում է նույն գյուղում, ծանոթանում է ճակատից վերադարձած բուժքույր Անֆիսայի (Լարիսա Լուժինա) հետ, օգնում է բազմազավակ Մարիային (Ժաննա Պրոխորենկո)։ Անֆիսան, որին ամուսինը դավաճանում է, Սերաֆիմին սիրալիր է վերաբերվում, սակայն նրան ավելի շատ դուր է գալիս Մարիան․ նա համարում է, որ նրան հարկավոր է իր օգնությունը։ Այդպես էլ չարժանանալով Նաստյայի սիրուն՝ Սերաֆիմը գնում է Մարիայի մոտ։ Մարիան հասկացնում է Սերաֆիմին, որ ավելի լավ է նա վերադառնա Նաստայի մոտ։ Սերաֆիմը վերադառնում է, և Նաստյան ուրախությամբ է դիմավորում նրան[3]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեոնիդ ԿուրավլյովՍերաֆիմ Ֆրոլով
  • Թամարա Սյոմինա – Նաստյա Սիլինա
  • Լարիսա Լուժինա – Անֆիսա
  • Գենադի Յուխտին – Անֆիսայի ամուսինը
  • Պոլ Շպրինգֆելդ – Նաստյայի պապը
  • Ժաննա ՊրոխորենկոՄարիա
  • Ալեքսանդրա ԴենիսովաՖիլիպովնա, Սերաֆիմի բնակարանի տիրուհին, Ռոմկայի հարևանը
  • Ալեքսանդր Կավալերով – փախստական Սաշկա
  • Նիկոլայ Խլիբկո – էպիզոդ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեմադրող ռեժիսոր՝ Սեմյոն Թումանով
  • Սցենարի հեղինակ՝ Նիկոլայ Եվդոկիմով
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Ռուբին
  • Նկարիչ՝ Գեորգի Տուրիլյով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Love of Serafim Frolov movie on Ruskino». Ruskino.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
  2. «Announce of the movie on Channel 1». 1tv.com.
  3. «Love of Serafim Frolov movie on Kinopoisk». Kinopoisk.ru.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Щербаков К. Серафим Фролов, нужный людям человек // Искусство кино. — 1969. — № 9. — С. 82-91.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]