Սեռերի սխեմայի տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սեռերի սխեմայի տեսություն, Սանդրա Բեմի կոգնիտիվ տեսությունը, որն ուղղված է բացատրելու, թե ինչպես է անձը որոշակի սեռի հետ համապատասխանեցվում հասարակության մեջ[1]։ Սեռի հետ ասոցացված տեղեկույթը փոխանցվում է սխեմաների ուղով, կամ տեղեկույթի ցանցերով, որոնք թույլ են տալիս որոշ տեղեկույթի ավելի հեշտ ասիմիլացվել, քան մեկ այլի։ Բեմը պնդում է, որ անձնական մակարդակի տարբերություններ կան՝ կապված նրանից, թե ով է կրում այս սեռերի սխեմաները։ Այս տարբերությունները որոշվում են նրանով, թե որ անձին է սեռական ազդակն ուղղված։

Սեռական տեսակավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուն գենդերային ինքնությունը կապված է սեռական տեսակավորման հետ, որը անհատն անցնում է։ Տեսակավորումը կարող է ազդված լինել երեխայի խնամքից, մեդիայից, դպրոցից եւ մշակութային տրանսմիսիայի այլ միջոցներով։ Բեմը նշում է չորս կատեգորիաներ, որոնցում անհատը կարող է լինել. սեռականորեն տեսակավորված, խաչաձեւ սեռականորեն տեսակավորված, անդրոգին եւ չտեսակավորված։ Սեռականորեն տեսակավորված անձիք արտադրում և իննտեգրում են տեղեկույթը, որը նույն գծի վրա է, ինչ իրենց սեռը։ Խաչաձեւ սեռականորեն տեսակավորված անձիք արտադրում և ինտեգրում են տեղեկույթը, որն իրենց սեռի հակառակ գծի վրա է։ Անդրոգիններըը արտադրում և ինտեգրում են երկու սեռերի հետ ասոցացված տեղեկույթն էլ։ Չտեսակավորված անձիք չեն ցուցաբերում սեռական տեղեկույթի նշանակալի արտադրություն[1]։

Գենդերային կարծրատիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն, որ սեռերի սխեմայի տեսությունը ոչ թե պարունակության, այլ գործընթացի տեսություն է, այն օգնում է հասկանալ, թե ինչու են գենդերային կարծրատիպերն այդքան հոգեբանորեն ամրանում հասարակության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bem, S. L. (1981). Gender schema theory: A cognitive account of sex typing. Psychological Review, 88, 354–364