Jump to content

Երկրաշարժագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սեյսմալոգիաից)

Սեյսմալոգիան գիտություն է երկրաշարժերի մասին, հայերեն թարգմանվում է որպես երկրաշարժագիտություն։

Առավել հզոր երկրաշարժերի մեծ մասը սալերի սահմանագծերին է տեղի ունենում, թեև դրանցից շատերն առաջանում են մայրցամաքային սալերի կենտրոնում։ Երկրաշարժերի մեծ մասը մարդիկ չեն զգում։ Երկրաշարժին նախորդում է լարվածության կուտակումը ապարներում։ Լարվածությունն առաջանում է սալերի շարժման հետևանքով, լինի դա մեկի սահքը մյուսի նկատմամբ, թե միայն մեկի սալաենթաշարժը երկրակեղևի տակ։ Այն պահին և այն վայրում, ուր լարվածությունը գերազանցում է ապարի ամրությանը, ճեղքվածք Է առաջանում։ Այն ձգվում է ապարի լարված հատվածով, և Էներգիան երկրաշարժային ալիքներով տարածվում է բոլոր ուղղություններով։ Երկրաշարժի ցնցումները չափելու համար օգտագործվող ցնցագրերը (սեյսմոգրաֆները) չափազանց զգայուն սարքեր են, որոնք ի վիճակի են գրանցելու երկրագնդի հեռավոր ծայրերից եկող երկրաշարժի ալիքները։ Ցնցագրերի գրանցումների հիման վրա երկրաշարժագետները որոշում են երկրաշարժի ծագման վայրը (Էպիկենտրոնը) և դրա ուժը (ուժգնությունը՝ ըստ Ռիխտերի սանդղակի)։ Երկրաշարժի ինտենսիվության մասին (ըստ Մերկալիի սանդղակի) դատում են ելնելով ականատեսների վկայություններից և շինությունների կրած փոփոխությունից։

Ճապոնիայի անկայունությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիան գտնվում է քայքայվող սալային եզրագծի վրա, այդ իսկ պատճառով հաճախակի են հրաբխային ժայթքումներն ու հզոր երկրաշարժերը։ Տարածքը շեշտակի բարձրանալով առաջացնում է լեռներ, որոնք հետագայում արագորեն ենթարկվում են էրոզիայի։ Հետևաբար ճապոնացիները մշտապես ականատես են իրենց երկրի բնապատկերների շարունակական փոփոխությանը։

Առաջին ցնցագրերը բաղկացած էին մի սարքից, որը որսում էր ցնցումները։ Բացի այդ, անհրաժեշտ էր գրանցել, թե ժամանակի որ պահին Է եղել առաջին ցնցումը և ցնցումների տևողությունը։ Ցնցագրի աշխատանքի սկզբունքն այն է, որ գրանցող մասը ցնցվում է Երկրի հետ, իսկ սարքի զանգվածեղ մասը մնում է անշարժ։ Որոշ հին սարքերում այդ հսկա զանգվածի քաշը հասնում Էր մի քանի տոննայի։ Ժամանակակից սարքը էլեկտրոնային է և փոքր։