«Սա եղել է Դոնբասում» (ռուս.՝ «Это было в Донбассе», այլ անվանում՝ «Հայրեր և երեխաներ»), խորհրդային սև-սպիտակ կինոֆիլմ, որը նկարահանել են ռեժիսորներ Լեոնիդ Լուկովը և Վլադիմիր Սուխոբոկովը[2]։ Էկրան է բարձրացել 1945 թվականին։
Ֆիլմը պատմում է խորհրդային երիտասարդության մասին, որը Հայրենական մեծ պատերազմի տարիներին անվախ կռվել է գերմանացի օկուպանտների հետ գերմանացիների կողմից գրավված Դոնբասում և շարունակում է հայրերի գործը, որոնք ժամանակին կռվել են խորհրդային իշխանության համար։