Սաֆլորի ձեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սաֆլորի ձեթ, կանճրակի ձեթ, բուսական յուղ, սաացվում է կանճրակի (Carthamus tinctorius) սերմերից։ Պարունակում է մեծ քանակությամբ ճարպաթթուներ՝ ստեարինաթթու, պալմիտինաթթու, օլեինաթթու և այլն։ Ցողային թիվը 130-155 է, սառեցման աստիճանը՝ —13-ից մինչև —20 °C։ Մաքրած սերմերից ստացվող ձեթը համարյա չի զիջում արևածաղկի ձեթին և օգտագործվում է սննդի մեջ։ Չմաքրած սերմերի ձեթն ունի դառը համ, կիրառվում է բաց գույնի չդեղնող օլիֆների, օճառների ստացման, լինոլեումի արտադրության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 256