Ստեարինաթթու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստեարինաթթու, օկտադեկանաթթու, ալիֆատիկ շարքի միահիմն հագեցած կարբոնաթթու։ Անգույն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 69,6°C, եռմանը՝ 376,1°C։ Ջրում չի լուծվում։ Լուծվում է եթերում և սպիրտում։ Ստեաինաթթվի աղերը՝ ստեարատները, մակերևութային ակտիվ նյութեր են, ջրում լուծելի աղերը (Na, К-ի)՝ օճառներ։ Բնության մեջ տարածված ճարպաթթու է, Ստեարինաթթվի, պալմիտինաթթվի և օլեինաթթվի գլիցերիդները բնական ճարպերի գլխավոր բաղադրիչներն են։ Կենդան, ճարպերը հիդրոլիզելով ստանում են ստեարին (հեղուկ օլեինաթթուն անջատելուց հետո), որից Ստեարինաթթու անջատում են կոտորակային նստեցման կամ թորման միջոցով։ Ստեարինաթթու ստացվում է նաև օլեինաթթվի հիդրոգենացմամբ և այլ ճանապարհներով։ Սաքուր Ստեարինաթթու օգտագործում են օրգանական սինթեզում և վերլուծական քիմիայում (պղտորաչափական եղանակով որոշում են Ca, Mg, Ա), տեխ․ Ստեարինաթթուն որպես դիսպերգատոր և վուլկանիզատոր (ռետինի արտադրությունում)։ Ստեարատները (Na, Li, Ca, Pb և ն) մտնում են պլաստիկ քսուքների, իսկ Ստեարինաթթուն և նրա էսթերները՝ օծանելիքի բաղադրության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png