Սարգիս վարդապետ նկարիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս վարդապետ նկարիչ
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ
Մասնագիտությունքանդակագործ
Սուրբ Հովհաննես-Կարապետ եկեղեցի

Սարգիս վարդապետ նկարիչ (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), 14-րդ դարի հայ քանդակագործ։ Ստեղծագործությունները պահպանվել են ներկայիս ՀԽՍՀ Արարատի շրջանի Լուսաշող գյուղի մոտ գտնվող Հովհաննես Կարապետ վանքի եկեղեցու (1301, ճարտարապետ՝ Բուտ) վրա․ մուտքի ճակատաքարին քանդակել է Աստվածածնին՝ մանուկ Հիսուսը ձախ ծնկին, երկու կողմից կանգնած հրեշտակներով, մուտքի կամարից վեր, հյուսածո ուռուցիկ շրջանակի մեջ՝ գահին նստած Աստծո պատկերը, ներքևի երկու անկյուններում՝ Պողոս և Պետրոս առաքյալների դիմաքանդակները։ Քանդակագործին է վերագրվում նաև գլխավոր եկեղեցու պատի մոտ գտնվող սալաքարի վրայի մի բարձրաքանդակ (ճանկերում գառ բռնած կիսաբաց թևերով արծիվ), որը հավանաբար եղել է եկեղեցուն կից կառուցված տապանատան վրա (կիսավեր է)։ Պատկերաքանդակների ոճով երեք գործերն էլ մոտ են Մոմիկ վարդպետի արվեստին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 218