Սարգիս Ուստա (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), XVII դարիհայ ճարտարապետ։ Ըստ շինարարական արձանագրության 1652 թվականին իր աշակերտներ Հերապետի, Դավթի, Յեսուի և Կարապետի հետ նորոգել է Սանահինի վանքի Գրիգոր Լուսավորիչ, Ս․ Աստվածածին եկեղեցիները, զանգակատունը և գրատունը։ Նրա մասին այլ տեղեկություններ չկան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 218)։