Սամվել Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Սամվել Գրիգորյան (այլ կիրառումներ)
Սամվել Գրիգորյան (1907 - 1987)

Սամվել Գրիգորյան (1907 ապրիլի 20 - 1987 հունիս 7), հայ անվանի բանաստեղծ, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել]

Մանկություն[խմբագրել]

Ծնվել է 1907 թվականի ապրիլի 20-ին Ադրբեջանական ՍՍՀ-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ստեփանակերտի շրջանի Շուշիքենդ (ներկայիս Շոշ, Ասկերանի շրջան, Արցախ) գյուղում [1], հասարակ դարբնի ընտանիքում [2],[3]։ Սամվելը իր ծնողների միջնակ զավակն էր։ Սակայն մայրը և առաջնեկը դառնում են 1920 թ. Շուշիի կոտորածի [1] զոհ։ Փոքր Սամվելը իր կրտսեր քրոջ միասին ականատես են լինում այդ տեսարանին իրենց թաքստոցից։ Մոր և ավագ քրոջ կոտորածի պատկերը ամբողջ կյանքում հանգիստ չէր տալիս բանաստեղծին, նրա հոգեկան տանջանքների աղբյուր էր հանդիսանում։ Չնայած դրան՝ բանաստեղծը դառնում է հայ և ադրբեջանական ժողովուրդների բարեկամության երգիչը [2],[3]։}։ Հայրը ամուսնանում է կրկին։ Դաժան տարիներ էին. գրել ու կարդալու ապագա բանաստեղծի մեծ ծառավը ընդհատվում էր ընտանիքի համար ուտելիք, վառելանյութ հայթայտելու անհրաժեշտությամբ. նա ստիպված էր օգնել իր հորը մեծ ընտանիք պահելու գործում (հոր երկրորդ ամուսնությունից ծնվում են ևս 5 երեխա)՝ մեկ՝ սիգարետ, մեկ՝ ջուր վաճառելով, պապու հետ անտառից փայտ հավաքելով, զանազն այլ աշխատանքներ կատարելով։

Երիտասարդություն[խմբագրել]

Սովետական կարգերի հաստատումը հնարավորություն տվեց ապագա բանաստեղծին ավարտել միջնակարգ դպրոցը Բաքվում, ապա ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ Այստեղ նա ծանոթանում է Հայաստանի անվանի գրողների, գիտնականների հետ, որոնցից շատերը դասավանդել են նրան։ Նրանց ազդեցության տակ ձևվավորվում է Սամվել Գրիգորյանի աշխարհահայացքը, գրական ճաշակը։ [4] Սամվել Գրիգորյանի սերը դեպի պոեզիան արտահայտվել է դեռևս դպրոցական տարիներին։ Առաջին տպագրված բանաստեղծությունը նա գրել էր 16 տարեկան հասակում։ Առաջին հրատարակած բանաստեղծությունների ժողովածուն՝ «Լիրիկական հույզեր», լույս է տեսել 1934 թվականին, որին հաջորդել են մյուսները։ [5]։

Հասուն տարիներ[խմբագրել]

Ավելի քան 50-ամյա բեղմնավոր ստեղծագործական կյանքի ընթացքում Բաքվում, Երևանում, Մոսկվայում տպագրվում են թվով մոտ 40 Ս. Գրիգորյանի բանաստեղծությունների ժողովածուներ, որոնք ըստ առժանվույն գնահատվեցին և սիրվեցին ընթերցողների կողմից։ Դրանց թվին են պատկանում՝ «Մոր սիրտը», «Լիություն», «Կասպիականի առավոտը», «Հանուն Հայրենիքի», «Սինգարա», «Առանց քեզ», և այլ ժողովածուները [2]։ Աշխատել է Ադրբեջանի ՍՍՀ-ի Մինիստրների Խորհրդի Ռադիոկոմիտեում, ղեկավարել է տեղական ռադիոթողարկումների բաժինը, եղել է հայերեն լեզվով թողարկումների խմբագիրը։ ՍՄԿԿ անդամ 1939 թվականից [3]։ 1943-ից Ադրբեջանի գրողների միության հայկական սեկցիայի քարտուղարն էր [4] 1956-ից մինչև 1981թ.՝ «Գրական Ադրբեջան» հայալեզու գրական հանդեսի գլխավոր խմբագիրը [5]։ Ղեկավարել, խմբագրել և վարել է հայերեն լեզվով Ադրբեջանի հեռուստատեսությամբ երբեմնի հեռարձագվող հաղորդումները։ Մահացել է 1987 թ.։ Հողարկավորվել է Բաքու քաղաքի Պատվավոր հողարկավորումների պուրակում (Պանթեոն)։ Նա եղել է երկրորդ հայը, որին շնորհվել է Ադրբեջանի ժողովրդական գրող/բանաստեղծ կոչումը՝ Ալեքսանդր Շիրվանզադեից հետո։

Գործունեություն[խմբագրել]

Պոեզիա[խմբագրել]

«Գրական հեղինակություն էր և գրական շարժման ղեկավար:» «Ասում են, բանաստեղծի կենսագրությունը պետք է որոնել նրա պոեզիայում: Ճշմարիտ խոսք է: Սամվել Գրիգորյանի կենսագրությունը հայրենիքին անմնացորդ նվիրվածության մեջ է, Ղարաբաղի հող ու ջրի սրբությունը հաստատող երգերի մեջ, մարդուն մեծարելու, մարդկայինով իր ներսն ու դուրսը չափելու մեջ:» Այդպես է բնորոշել Ս. Գրիգորյանին Վ. Մնացականյանը [6]։ «Ս. Գրիգորյանի բանաստեղծությունները՝ գրված պարզ, հստակ լեզվով, լակոնիկ կերպով արտահայտող խորը մտքեր, վերապրած և էմոցիոնալ, սերտ կապված են Հայրենիքի կյանքին, սնվում են նրա բուն բնությունից, սարերից և գետերից, հողից և բուսականությունից:» - գրում է Կ. Տարիվերդիեվան [7]։ Այդպիսիք են նրա՝ «Մոր երգը», «Իմ Ղարաբաղ», «Աղավնիներ», «Սիրում եմ», «Առանց քեզ», «Գարուն», «Հայաստան», «Արաքսի ափին», «Մոր շունչը», «Հրազդան», և այլ բանաստեղծությունները։

Ս. Գրիգորյանի ստեղծագործության հիմնական թեմաներից մեկը՝ տարբեր ազգերի բարեկամությունն է:

Գրել է նաև բալադներ, լեգենդներ, պիեսներ; Տպագրել է նաև հուշեր մեծանուն բանաստեղծների, դերասանների, արվեստի գործիչների , օրինակ՝ Ալեքսանդր Շիրվանզադեի, Ջաբար Ջաբարլիու, Սամեդ Վուրղունի, Եղիշե Չարենցի, Թաթուլ Հուրյանի, Պետրոս Ադամյանի, Ավետիք Իսահակյանի, Վահրամ Փափազյանի, և այլոց հետ իրեն հանդիպումների մասին։ Մոտ 40 բանաստեղծությունների ժողովածուների հեղինակ՝ տպագրած հայերեն, ռուսերեն ադրբեջաներեն, այլ լեզուներով (ցանկը բերված է ստորև)։ Ս. Գրիգորյանի բանաստեղծությունները թարգմանել են ռուսերեն այդպիսի անվանի բանաստեղծ-թարգմանիչներ, ինչպիսիք են Պավել Սորինը, Վերա Զվյագինցեվան, և այլոք [8]։

Թարգմանչական գործունեություն[խմբագրել]

Սամվել Գրիգորյանը զբաղվել է նաև թարգմանչական գործունեությամբ։ Հայերեն է թարգմանել մի շարք անվանի ադրբեջանական, ռուսական, այլ ազգի բանաստեղծների սետղծագործությունները։ Ավետիք Իսահակյանը բարձր է գնահատել նրա թարգմանությունների բարձր որակը[7]։ Միայն ադրբեջանական պոետների ստեղծագործությունների թարգմանությունները կազմում են տասնյակից ավելի ժողովածուներ։Թարգմանել է Նիզամի, Խագանի, Մեխսեթի, Ֆիզուլի(Ֆուզուլի), Վագիֆ, Սաբիր, և այլոց բանաստեղծությունները։ 1947-ից սկսած Ս. Գրիգորյանը հայերեն է թարգմանել մոտ երկու հազար ադրբեջանական բայաթիներ։ Թարգմանել է մի շարք ռուսական (Պուշկին, Լերմոնտով, Սերգեյ Եսենին, և այլոք), ինչպես նաև այլ ազգի բանաստեղծներին։

Հասարակական գործունեություն[խմբագրել]

Սամվել Գրիգորյանը ակտիվ հասարակական գործիչ էր։ Յոթ անգամ ընտրվել է Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատ, որից երեք անգամ նաև հանրապետության Գերագույն սովետի նախագահության անդամ։ Պատրաստել է Ադրբեջանում երիտասարդ հայ բանաստեղծներին ու գրողներին, որոնց ստեղծագործությունները տպագրում էր իր ղեկավարած «Գրական Ադրբեջան» հանդեսում, ձայնը հնչեցնում Ադրբեջանի ռադիոյով և հեռուստատեսությամբ հայերեն լեզվով թողարկվող ծրագրերում։

Պարգևատրումներ, կոչումներ[խմբագրել]

Սովետական գրականության զարգացմանը մատուցած ծառայությունների համար Սամվել Գրիգորյանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» և Հոկտեմբերյան հեղափոխության, Ժողովուրդների բարեկամություն շքանշաններով, ՍՍՀՄ բազմաթիվ մեդալներով և պատվոգրերով։ Արժանացել է Ադրբեջանի ժողովրդական բանաստեղծ պատվավոր կոչմանը։

Բանաստեղծությունների ժողովածուներ[խմբագրել]

  • Լիրիկական Հույզեր, 1934, Բաքու, Ազերնեշր
  • Մոր սիրտը, 1944, Բաքու, Ազերնեշր
  • Կասպիական առավոտը, 1954, Բաքու, Ազերնեշր
  • Կրակներ, 1958, Երևան, Հայպետհրատ
  • Ծաղկիր, ազատ իմ Հայրենիք, 1961, Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն
  • Երկեր, երկհատորյակ,1968, Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն
  • Падает снег, 1972, Москва, Советский писатель
  • Մայրամուտի կրակներ, 1973, Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն
  • Հատնըտիր, 1977, Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն
  • Дыхание земли, 1978, Баку, Издательство "Язычы"
  • Огни заката, 1982, Москва, Советский писатель
  • Առանց քեզ, 1982, Բաքու, <Յազըչի> հրատարակչություն
  • Աշնանային մեղեդիներ, 1986, Բաքու, <Յազըչի> հրատարակչություն
  • Стихотворения, 1987, Москва, "Художественная литература"

Այլ տպագրություններ[խմբագրել]

  • Սամվել Գրիգորյան, Նվիրական անուններ, Հուշեր, 1974, Բաքու, Գյանջլիք

Թարգմանություններ[խմբագրել]

  • Երկեր, հ.2,1968, Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն
  • Բայաթիներ, 1979, Բաքու <Յազըչը>
  • Բայաթիներ, 1984, Բաքու <Յազըչը>

Այլ ժողովածուներում ներառված բանաստեղծություններ` թարգմանաբար[խմբագրել]

  • Мастера художественного перевода, Евгений Елисеев, "Круг Друзей", 1987, Москва, Советская Россия, с. 108-113 .

Բանաստեղծի մասին[խմբագրել]

  • Վլադիմիր Իսահակյան <Սամվել Գրիգորյանի պոեզիան>, 1982, Բաքու, <Յազըչը> հրատարակչություն
  • Сурен Каспаров "Самвел Григорян", 1982, Баку, Язычы

Ծանոթագրություններ[խմբագրել]

Օգտագործված աղբյուրներ 2


Ծանոթագրություններ և նշումներ

  1. [Հայկական սովետական հանրագիտարան, Երևան, 1977, Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա]
  2. 2,0 2,1 [(Վլադիմիր Իսահակյան 1982)]
  3. 3,0 3,1 [(Ս. Կասպարով 1982)]
  4. Կ. Տարիվերդիեվա (մայիսի 15, 1987թ.))։ «'ՄԵԾ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՐԳԻՉԸ/ ПЕВЕЦ ВЕЛИКОЙ ДРУЖБЫ , ռուս.»։ «Վիշկա»/«Вышка», No112 (1791),։ газета ЦК КП Азербайджана։
  5. ՍՍՀՄ բանաստեղծներ (հունիսի 9, 1987թ.)։ «'ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ, մահախոսական, ռուս.»։ «Бакинский Рабочий», No 133 (20959),։ Орган ЦК КП Азербайджана, Верховного Совета и Совета Министров Аз.ССР։
  6. Վ. Մնացականյան (հունիսի 19, 1987թ.)։ «'ՎԵՐՋԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ'»։ «Գրական թերթ», No 25 (2841),։ Հայաստանի գրողների միություն։ )
  7. 7,0 7,1 Կ. Տարիվերդիեվա (մայիսի 15, 1987թ.))։ «'ՄԵԾ ԲԱՐԵԿԱՄՈւԹՅԱՆ ԵՐԳԻՉԸ/ ПЕВЕЦ ВЕЛИКОЙ ДРУЖБЫ , ռուս.»։ «Վիշկա»/«Вышка», No112 (1791),։ газета ЦК КП Азербайджана։
  8. ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ (ապրիլի 29, 1977թ.)։ «'ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ'»։ «Գրական թերթ», No 17 (1904)։ Հայաստանի գրողների միություն։