Սահլ Սմբատյան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| ? | ||||||
|---|---|---|---|---|---|---|
| Աղվանքի և Սյունիքի իշխան | ||||||
|
||||||
|
Սահլ Սմբատյան. 9-րդ դարի հայ նշանավոր իշխան։ Համարվում է Խաչենի իշխանության առաջին ներկայացուցիչներից մեկը։ Հայտնի է հատկապես Արցախը ավարելու եկած արաբական ընտիր զորքերի դեմ հերոսական մարտերով։ Կոչվել է Սյունիքի և Աղվանքի իշխան, Խաչեն ամրոցի տեր։ Իր տիրույթներին է միացրել նաև Գեղամա գավառը։ Որոշ աղբյուների հիման վրա երբեմն համարվել է Շաքիի հայոց արքայազն։
821 թ. Սահլ Սմբատյանը իր որդուն՝ արքայազն Ատրներսեհին ամուսնացրել է Միհրանյան տոհմի վերջին պայազատուհու՝ Սպրամի հետ։ Ատրներսեհը կառուցել է Հանդաբերդը և իշխանական ապարանք Վայկունիքում, իսկ իշխանուհի Սպրամը՝ Սոդքի Նորավանքը։
Օգտագործված աղբյուներ
- Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը X-XVI դարերում, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան 1975
- Մովսես Կաղանկատվացի, «Աղուանից աշխարհի պատմութիւն»
Ծանոթագրություններ և նշումներ