Սալեեմուլ Հուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալեեմուլ Հուկ
সালীমূল হক
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 2, 1952(1952-10-02)
ԾննդավայրԱրևելյան Բենգալիա, Պակիստանի դոմինիոն
Մահացել էհոկտեմբերի 28, 2023(2023-10-28)[1] (71 տարեկան)
Մահվան վայրGulshan Thana, Dhaka District, Dhaka Division, Բանգլադեշ
Քաղաքացիություն Բանգլադեշ և  Պակիստան
Մայրենի լեզուբենգալերեն
ԿրթությունԼոնդոնի կայսերական քոլեջ (հուլիս 1978)
Մասնագիտությունբուսաբան
ԱշխատավայրInternational Institute for Environment and Development?[2] և International Centre for Climate Change and Development?[1]
Պարգևներ և
մրցանակներ
 Saleemul Huq Վիքիպահեստում

Սալեեմուլ Հուկ (բենգալերեն՝ সালীমূল হক, հոկտեմբերի 2, 1952(1952-10-02), Արևելյան Բենգալիա, Պակիստանի դոմինիոն - հոկտեմբերի 28, 2023(2023-10-28)[1], Gulshan Thana, Dhaka District, Dhaka Division, Բանգլադեշ), բանգլադեշցի գիտնական, որն ապրել է Լոնդոնում։ Շրջակա միջավայրի և զարգացման միջազգային ինստիտուտի (IIED), կլիմայի փոփոխության խմբի ավագ գիտաշխատող էր, ինչպես նաև՝ կլիմայի փոփոխության և զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան շրջակա միջավայրի և զարգացման միջազգային ինստիտուտին միանալը, Բանգլադեշի առաջադեմ հետազոտությունների կենտրոնի տնօրեն է եղել, որը հիմադրել է 1984 թվականին։ Բանգլադեշի Անկախ համալսարանի, կլիմայի փոփոխության և զարգացման միջազգային կենտրոնի հիմադիր տնօրենն էր։ Հուկը ներգրավված է եղել կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներում, որտեղ աշխատել է որպես գլխավոր հեղինակ և համակարգող երկրորդ աշխատանքային խմբում, որը կենտրոնանում է ազդեցությունների, խոցելիության և հարմարվողականության վրա։

Հրատարակել է զեկույցներ և հոդվածներ կլիմայի փոփոխության, մասնավորապես՝ կլիմայի փոփոխությանը հարմարվելու վերաբերյալ։ Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի երրորդ գնահատման զեկույցի «Հարմարվողականություն և կայուն զարգացում» գլխի առաջնային հեղինակն է[5]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին արժանացել է Բուրտոնի մրցանակի կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված աշխատանքներ իրականացնելու համար[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.iied.org/professor-saleemul-huq-obe-1952-2023
  2. ORCID Public Data File 2020 — 2020. — doi:10.23640/07243.13066970.V1
  3. https://www.iied.org/iieds-saleemul-huq-awarded-obe
  4. «Our Team». International Centre for Climate Change and Development. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
  5. «Politics and Policy». British Bangladeshi Power 100. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. 10. Saleemul Huq
  6. «Did You Know?» (PDF). Kaleidoscope: Newsletter of the Embassy of Bangladesh, Sweden. Vol. 1, no. 2. March–April 2007. էջ 19. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]