Ռոս Մերդոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոս Մերդոկ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 14, 1994(1994-01-14)[1] (30 տարեկան)
ԾննդավայրBalloch
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՍտիրլինգյան համալսարան և Բալֆրոնի ավագ դպրոց
Մասնագիտությունլողորդ
 Ross Murdoch Վիքիպահեստում

Ռոս Մերդոկ (անգլ.՝ Ross Murdoch,հունվարի 14, 1994(1994-01-14)[1], Balloch), մեծբրիտանացի լողորդ, մասնագիտացված է բրաս լողաձևում։ 2015 թվականի աշխարհի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մեծ Բրիտանիայում՝ Շոտլանդիայի Բալոխ քաղաքում։ Առաջին անգամ հայտնի է դարձել 2014 թվականին Բեռլինում կայացած ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում հաջող ելույթից հետո, որտեղ Մերդոկը երկու արծաթե մեդալ է նվաճել 100 և 200 մետր մրցատարածություններում։ Առաջին ռաունդում 100 մետր մրցատարածությունում Մերդոկը, լողալով 1 րոպե 0,16 վայրկյանում, գրավել է երրորդ տեղը և դուրս է եկել կիսաեզրապակիչ[2]։ Կիսաեզրափակչում, լողալով 59,33 վայրկյան, զբաղեցրել է երկրորդ տեղը և հայտնվել է եզրափակչում[3]։ Եզրափակչում Մերդոկը լողալով 59,43 վայրկյանում՝ նվաճել է բրոնզե մեդալ՝ զիջելով թիմակից Ադամ Փիթիին[4]։ Առաջին ռաունդում 200 մետր մրցատարածությունում, 2 րոպե 11,15 վայրկյանում լողալով, Մերդոկը զբաղեցրել է չորրորդ տեղը և դուրս է եկել կիսաեզրափակիչ[5]։ Կիսաեզրափակչում լողալով 2 րոպե 8,65 վայրկյանում՝ զբաղեցրել է առաջին տեղը և դուրս է եկել եզրափակիչ[6]։ Եզրափակչում, լողալով 2 րոպե 7,77 վայրկյանում՝ զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով Մարկո Կոխին[7]։

2015 թվականի ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության մասնակից, լողալով 4×100 մետր խառը համակցված փոխանցումավազքում, որտեղ անգլիացիները գրավել են առաջին տեղը՝ եզրափակչում լողալով 3 րոպե 41,71 վայրկյանում, ինքը՝ Մերդոկը, եզրափակչում չի լողացել[8], իսկ100 մետր մրցատարածությունում նվաճել է բրոնզե մեդալ։ Առաջին ռաունդում 100 մետր մրցատարածությունում Մերդոկը, լողալով 59,48 վայրկյանում, գրավել է հինգերորդ տեղը և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում, լողալով 59,75 վայրկյանում՝ եզրափակիչ է հասել ութերորդը։ Չնայած դրան, եզրափակչում Մերդոկը տարածությունները լողացել է 59,09 վայրկյանում և նվաճել առաջին անձնական մեդալն աշխարհի առաջնություններում[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://swimswam.com/bio/ross-murdoch/
  2. «Heats Results» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
  3. «Semifinals Results» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
  4. «Final Results» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
  5. «Heats Results» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
  6. Semifinals Results(չաշխատող հղում)
  7. «Final Results» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
  8. «Final results». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
  9. «Final results». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոս Մերդոկ» հոդվածին։