Ռոնալդ Օպուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռոնալդ Օպուս, քաղաքային լեգենդի հնարովի կերպար, որի ենթադրյալ ինքնասպանությունը հաճախ ներկայացվում է որպես իսկություն։ Պատմությունը հնարել է Ամերիկյան դատական բժշկության ակադեմիայի նախկին նախագահ Դոն Հարփեր Միլսը 1987 թվականին։ Միլսը հայտարարել է, որ պատմությունը հնարել է զվարճանալու[1], ինչպես նաև ցույց տալու համար, թե յուրաքանչյուր սպանության քննություն որքան տարբեր իրավական հետևանքներ կարող է ունենալ[2]։

Պատմությունը համացանցում հայտնվել է 1994 թվականի օգոստոսին[3] և այնուհետև լայն տարածում է գտել տարատեսակ կայքերում և տպագիր հրատարակություններում[4]։

Դեպքի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության հանրահայտ տարբերակը հետևյալն է[5]։

Մարտի 23-ին դատաբժշկական փորձագետը, քննելով Ռոնալդ Օպուսի մարմինը, եզրակացրել է, որ մահվան պատճառը գլխի վիրավորումն է հրացանի մանրագնդակից։ Այդ պահին քննությունը պարզել էր, որ Ռոնալդը նետվել էր 10 հարկանի շենքի տանիքից ինքնասպանություն գործելու նպատակով։ Հանգուցյալը մահվանից առաջ երկտողում գրել էր, որ հուսահատված է և վերջ է տալիս կյանքին։ Երբ նա թռչում էր 9-րդ հարկի մոտով, պատուհանից կրակել են, ինչի պատճառով վրա է հասել վայրկենական մահը։ Ոչ կրակողը և ոչ էլ հանգուցյալը չեն իմացել, որ 8-րդ հարկում պատուհան լվացողների ապահովության համար ձգված է եղել փրկարական ցանց, և որի պատճառով Ռոնալդ Օպուս չէր կարողանալու իրագործել իր մտադրությունը։

Որպես կանոն, եթե մարդը կատարում է ինչ-որ գործողություններ ինքնասպան լինելու նպատակով և մահանում է, նրա մահը համարվում է ինքնասպանություն, անգամ եթե մահվան պատճառը տարբերվում է նախատեսվածից։ Այն փաստը, որ Ռոնալդին գնդակահարել են, նախքան նա կմահանար հասնելով գետնին, հազիվ թե մահվան պատճառի գնահատականը ինքնասպանությունից սպանություն փոխեր։ Բայց այն, որ ինքնապանության փորձը չէր հաջողվելու, քանի որ Ռոնալդին փրկելու էր փրկարարական ցանցը, ապա դատաբժշկական փորձագետը սկսել է հակվել այն մտքին, որ սա սպանություն է։

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ 9-րդ հարկի բնակարանում, որտեղից կրակել են՝ բնակվում են տարեց ամուսիններ, և ընտանեկան վեճի ժամանակ ամուսինը կնոջը սպառնացել է որսորդական հրացանով։ Նա այնքան վրդովված է եղել, որ անգամ չի կարողացել հրացանը ուղիղ պահել, և այդ պատճառով կրակելուց մանրագնդակը պատուհանից դուրս է եկել այն պահին, երբ Ռոնալդը սուրում էր ներքև։

Երբ որևէ մեկը ուզում է սպանել մեկին, բայց սպանության փորձի ժամանակ սպանում է այլ մեկին, ապա նա մեղավոր է երկրորդի մահվան մեջ; Այս եզրակացությանը դեմ էին տարեց ամուսինները՝ նրանք պնդում էին, որ հրացանը լիցքավորված լինելու մասին չեն իմացել, տղամարդը ընտանեկան վեճերի ժամանակ սովորություն է ունեցել կնոջը սպառնալ չլիցքավորված հրացանով և նա նպատակ չի ունեցել սպանել կնոջը, հետևաբար սա պատահականություն է։ Այսինքն՝ հրացանը լիցքավորել են պատահաբար։

Հետագա քննությունը վկա է գտել, որը ականատես է եղել, որ դեպքից վեց շաբաթ առաջ տարեց ամուսինների զավակն է լիցքավորել հրացանը։ Պարզվել է նաև, որ մայրը դադարեցրել է նյութապես օգնել տղային, և նա հոր սովորությունը իմանալով լիցքավորել է հրացանը, մտածելով, որ հայրը ընտանեկան վեճի ժամանակ պատահաբար կսպանի մորը։ Այս տեղեկությունները թույլ են տվել վերագնահատել Ռոնալդ Օպուսի սպանությունը և հաստատել, որ նրա սպանողը տարեց զույգի որդին է։

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ զույգի որդին հուսահատվելով այն բանից, որ մոր սպանությունը չի իրագործվում, մարտի 23-ին նետվել է 10-րդ հարկանի շենքի կտուրից և գնդակահարվել հրացանով 9-րդ հարկում, և որ նա Ռոնալդ Օպուսն էր։

Արդյունքում դատաբժշկական փորձագետը դեպքը որակավորել է որպես ինքնասպանություն և փակել է գործը։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տվյալ պատմությունը հիմք է ծառայել Փոլ Անդերսոնի «Մագնոլիա» ֆիլմի համար, նաև օգտագործվել է մի շարք դետեկտիվ սերիալների սյուժեում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Making Crime Pay: The Writer's Guide to Criminal Law, Evidence, and Procedure». — ISBN 1581152167
  2. Examiner Editorial Writer (1․10․1999). ««Fiction is stranger than truth:The Internet and e-mail have created a gullible village»». San Francisco Examiner. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 11-ին. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  3. ««1994's Most Bizarre Suicide»». Urban Legends Reference Pages. Snopes.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 11-ին.
  4. Joseph Gallivian (1997 թ․ մարտի 2). «Features: Did he jump or was he plugged? Ronald Opus tried to kill himself, but was shot dead in the process. Was it murder or suicide? Joseph Gallivan follows a bizarre chain of events». The Sunday Telegraph London. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 12-ին. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  5. Ronald Opus Suicide