Jump to content

Ռիու դա Կասկա էկոլոգիական կայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիու դա Կասկա էկոլոգիական կայան
Estação Ecológica do Rio da Casca
Տեսակէկոլոգիական կայան
Երկիր Բրազիլիա
Ռիու դա Կասկա էկոլոգիական կայանը գտնվում է Բրազիլիաում
Ռիու դա Կասկա էկոլոգիական կայան
Ռիու դա Կասկա էկոլոգիական կայանը գտնվում է Երկիրում
Ռիու դա Կասկա էկոլոգիական կայան

Ռիու դա Կասկա էկոլոգիական կայան (պորտ.՝ Estação Ecológica do Rio da Casca), էկոլոգիական կայան Բրազիլիայի Մատու Գրոսու նահանգում։ Այն պաշտպանում է սավաննայի մասամբ անտառահատված տարածքը։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիու դա Կասկա էկոլոգիական կայանը բաժանված է Շապադա դուս Գիմարայնս (76.61 %), Կույաբա (10.84 %) և Կամպու Վերդի (12.52 %) մունիցիպալիտետների միջև՝ Մատու Գրոսու նահանգում[1]։ Էկոլոգիական կայանն ունի երկու մաս, մեկը՝ 3232 հա տարածք (8230 ակր), իսկ մյուսը՝ 205 հա տարածք (510 ակր)։ Ընդհանուր տարածքը 3,534 հա է (8730 ակր)[1]։ Ընկած է MT-450 պետական մայրուղուց արևելք և գտնվում է BR-251 դաշնային մայրուղուց հարավ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիու դա Կասկա էկոլոգիական կայանը ստեղծվել է նահանգապետի՝ 1994 թվականի մայիսի 27-ի 6.437 հրամանագրով։ Խորհրդատվական խորհուրդը ստեղծվել է 2014 թվականի դեկտեմբերի 15-ին[1]։

Շրջակա միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական կայանի 87 %-ից ավելին սավաննա է, իսկ սավաննայի և սեզոնային անտառների միջև մոտավորապես 13 % է շփումը։ Այն մոտ 7 %-ով համընկնում է Շապադա դուս Գիմարայնս շրջակա միջավայրի պահպանվող տարածքի հետ[1]։ Ստեղծման պահին էկոլոգիական կայանն անտառահատվել է մոտ 65 % և այդ ժամանակվանից ի վեր կորցրել է անտառային ծածկույթի հետագա 4 %-ը[2]։ Կասկա գետը, Ռոնկադոր գետի վտակը, անցնում է կայանով` հարավից դեպի հյուսիս[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 [1]
  2. [2](չաշխատող հղում)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ESEC do Rio da Casca (Portuguese), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Roberta dos Santos; Laurent Micol; Gustavo Irgang; Jane Vasconcellos (2006 թ․ սեպտեմբեր), O desmatamento nas Unidades de Conservação em Mato Grosso (PDF), Alta Floresta e Cuiabá: Instituto Centro de Vida - ICV, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ սեպտեմբերի 24-ին, Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին