Ռինատ Գազիզով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռինատ Գազիզով
Ծնվել էապրիլի 5, 1962(1962-04-05) (62 տարեկան)
ԾննդավայրԿիրով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա
Մասնագիտությունսցենարիստ

Ռինատ Գազիզով (ռուս.՝ Газизов, Ринат Загидуллович, ապրիլի 5, 1962(1962-04-05), Կիրով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), բեմադրող-նկարիչ, նկարիչ-մուլտիպլիկատոր, ռեժիսոր-մուլտիպլիկատոր, ռեժիսոր, սցենարիստ։ «Նիկա» կինեմատոգրաֆիկական արվեստի ակադեմիայի անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռինատ Գազիզովը ծնվել է 1962 թվականի ապրիլի 5-ին, Կիրով քաղաքում։ Ավարտել է Կիրովսկու գեղարվեստական ուսումնարանը, ապա 1986 թվականին՝ Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիան։

1986-1990 թվականներից աշխատել է «Լեննաուչֆիլմ» գիտահանրամատչելի և ուսումնական կինոստուդիայում, մուլտիպլիկացիայի բաժնում։ 1990-1992 թվականներին սովորել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն կուրսում (Է. Նազարով)։ Աշխատել է որպես նկարիչ-ծաղրանկարիչ «Սմենա» և «Երեկոյան Լենինգրադ» թերթերում։ 1994 թվականից աշխատել է գովազդում և շոու բիզնեսում։ Նա ավելի քան 60 գովազդային հոլովակների և մոտ 15 տեսահոլովակների հեղինակ է (այդ թվում` Վալերի Մելաձեի, Նատաշա Կորոլյովայի, Ի. Սալտիկովայի, Դմիտրի Մալիկովի համար)։ Մասնակցել է Ֆ. Կիրկորովի «Իմ նապաստակ» երգի տեսահոլովակի սոեղծմանը, որը 1997 թվականին արժանացել է «Օվացիա» մրցանակին[2]։

Նա որպես նկարիչ գրքեր է ձևավորել երեխաների համար։

2001 թվականին նկարահանվել է «Անիմացիայի աշխարհում կամ Աշխարհի անիմացիա» շարքի ֆիլմում։

2003 թվականին իր ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Լոս Անջելես, ԱՄՆ։

Դուստրը անիմատոր, ռեժիսոր և բեմադրող-նկարիչ Կարինա Գազիզովան է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988 թվական` «Շատ փոքրիկ ողբերգություններ» (կ/ա) (անիմացիոն)
  • 1990 թվական` «Կեսգիշերային խաղեր» (մուլտֆիլմ)
  • 1990 թվական` «Թռի-վռի» (մուլտֆիլմ)
  • 1991 թվական` «Վերելակ` 3» (կ/ա) (անիմացիոն)` Ի. Կովալևիմի, Մ. Ալդաշինի, Ա. Տարասկիմի, Մ. Տումելեի հետ
  • 1991 թվական` «Շիզ» (մուլտֆիլմ)
  • 1992 թվական` «Ներածություն» (մուլտֆիլմ)
  • 1992 թվական` «Ուղտը» (Տեսակների ծագումը շարքից) (անիմացիոն)
  • 1992 թվական` «Նախերգանք» (մուլտֆիլմ)
  • 1992 թվական` «Տեսակների ծագումը» (մուլտֆիլմ)
  • 1993 թվական` «Զեբրա» (Տեսակների ծագումը շարքից) (անիմացիոն)
  • 1993 թվական` «Ութոտնուկ» (Տեսակների ծագումը շարքից) (անիմացիոն)
  • 1993 թվական` «Գորշուկաշուն» (Տեսակների ծագումը շարքից) (անիմացիոն)
  • 1994 թվական` «Պատմական անեկդոտներ» (մուլտֆիլմ)
  • 1998 թվական` «Հումորներ» (մուլտֆիլմ)
  • 1998 թվական` «Ճանճ Ցիկատուխան» (մուլտֆիլմ)
  • 2018 թվական` Արքայադուստրերը (տեսակների ծագման շարքում) (անիմացիոն)
  • 2018 թվական` Արքայադուստրերը (տեսակների ծագման շարքում) (անիմացիոն)

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988 թվական` «Շատ փոքրիկ ողբերգություններ» (կ/ա) (անիմացիոն)
  • 1990 թվական` «Թռի-վռի» (մուլտֆիլմ)
  • 1991 թվական` «Շիզ» (մուլտֆիլմ)` սցենարի հեղինակ
  • 1992 թվական` «Ներածություն» (մուլտֆիլմ)` սցենարի հեղինակ
  • 1992 թվական` «Ուղտը» (Տեսակների ծագումը շարքից) (անիմացիոն)
  • 1992 թվական` «Նախերգանք» (մուլտֆիլմ)` սցենարի հեղինակ
  • 1992 թվական` «Տեսակների ծագումը» (մուլտֆիլմ)
  • 1993 թվական` «Ութոտնուկ» (Տեսակների ծագումը շարքից) (անիմացիոն)
  • 1993 թվական` «Գորշուկաշուն» (Տեսակների ծագումը շարքից) (անիմացիոն)` սցենարի հեղինակ
  • 1994 թվական` «Պատմական անեկդոտներ» (մուլտֆիլմ)` սցենարի հեղինակ
  • 1998 թվական` «Ճանճ Ցիկատուխան» (մուլտֆիլմ)` սցենարի հեղինակ

Նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990 թվական` «Թռի-վռի» (մուլտֆիլմ)
  • 1991 թվական` «Շիզ» (մուլտֆիլմ)
  • 1992 թվական` «Ներածություն» (մուլտֆիլմ)
  • 1998 թվական` «Ճանճ Ցիկատուխան» (մուլտֆիլմ)

Օպերատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 թվական` «Ներածություն» (մուլտֆիլմ)

Բեմադրող-նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988 թվական` «Շատ փոքրիկ ողբերգություններ» (կ/ա) (անիմացիոն)
  • 1992 թվական` «Ներածություն» (մուլտֆիլմ)
  • 1992 թվական` «Տեսակների ծագումը» (մուլտֆիլմ)
  • 1994 թվական` «Պատմական անեկդոտներ» (մուլտֆիլմ)

Անիմատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 թվական` «Ուղտը» (Տեսակների ծագումը շարքից) (անիմացիոն)
  • 1992 թվական` «Տեսակների ծագումը» (մուլտֆիլմ)
  • 1993 թվական` «Զեբրա» (Տեսակների ծագումը շարքից) (անիմացիոն)
  • 1993 թվական` «Ութոտնուկ» (Տեսակների ծագումը շարքից) (անիմացիոն)
  • 1993 թվական` «Գորշուկաշուն» (Տեսակների ծագումը շարքից) (անիմացիոն)
  • 2018 թվական` Արքայադուստրերը (Տեսակների ծագումը շարքից) (անիմացիոն)
  • 2018 թվական` Արքայադուստրերը (Տեսակների ծագումը շարքից) (անիմացիոն)

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 թվական` «Անփույթիկը»
  • 2002 թվական` «Թռչնակը»

Մրցանակներ և պարգևատրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 թվական` «ԿՌՈԿ» միջազգային կինոփառատոն (Հատուկ մրցանակ, «Տեսակների ծագում» ֆիլմի համար)
  • 1994 թվական` «Նիկա» մրցանակ (Լավագույն անիմացիոն ֆիլմ, «Տեսակների ծագում» ֆիլմի համար)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]