Ռեյսմուսային հաստոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյսմուսային հաստոց

Ռեյսմուսային հաստոց, փայտամշակման հաստոց՝ տախտակները, չորսուները կամ սալերն ըստ հաստության հարթ ֆրեզելու (ռանդելու) համար։ Ռեյսմուսային հաստոցի կտրող գործիքը դանակավոր լիսեռն է։ Միակողմանի Ռեյսմուսային հաստոցներն ունեն մեկ դանակավոր լիսեռ, որով իրականացվում է նախապատրաստուկի ռեյսմուսումը (տրամաչափումը)։ Լիսեռը տեղադրվում է աշխատանքային սեղանից վերև։ Երկկողմանի Ռեյսմուսային հաստոցներն ունեն ես մեկ դանակավոր լիսեռ, որն ամրացված է սեղանին։ Ստացվող դետալի հաստությունը կախված է բարձրացվող սեղանի դիրքի փոփոխությունից։ Ռեյսմուսային հաստոցով սովորաբար մշակում են նախապես ֆուգանահաստոցով ռանդած դետալները։ Երկկողմանի Ռեյսմուսային հաստոցի տարատեսակներից են ֆուգանառեյսմուսային հաստոցները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։