Ռեմբրանդտ լուսանկարչական տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեմբրանդտ լուսանկարչական տունը 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին Բաքվում գործող լուսանկարչական տներից մեկը։

Գտնվել է Տորգովայա փողոցում։ Լուսանկարչական տան ղեկավարն էր Պ. Բաբայանը։ 1898-1899 թթ-ին «Ռեմբրանդտ»-ին շնորհվել է Բելգիական գեղարվեստական ցուցահանդեսի ոսկե մեդալ։

Բաբայանն ազգությամբ հայ էր՝ Բաքվում գործող ազգությամբ հայ բազմաթիվ լուսանկարիչներից մեկը։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]