Ռեզերֆորդ (չափման միավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեզերֆորդ (չափման միավոր) (Էռնեստ Ռեզերֆորդի անունով), ռադիոակտիվ նմուշներում և աղբյուրներում նուկլիդների (ռադիոակտիվ իզոտոպների, տես ռադիոակտիվություն) ակտիվության արտահամակարգային միավոր։ Նշանակվում է ռզֆ (միջազգային նշանակումը՝ Rd)։ Սահմանվում է որպես ցանկացած նուկլիդի ակտիվություն, որը հավասար է տվյալ նուկլիդի տրոհման 106 գործողության՝ 1 վրկ-ում։ 1 կյուրի=3,700.104 ռզֆ։

Ռեզերֆորդի միավորն առաջարկվել է 1946 թվականին, սակայն տարածում չի գտել և գործնականում չի կիրառվում։ Միավորների միջազգային համակարգում նուկլիդի ակտիվության միավորը բեքերելն է․ 1 ռզֆ=106 բք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։