Ռաշիդ Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաշիդ Սարգսյան
Ծնվել էմայիսի 12, 1939(1939-05-12) (84 տարեկան)
ԾննդավայրՂուզե Ճարտար, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր (2006)
Մասնագիտությունանասնաբույծ

Ռաշիդ Թևոսի Սարգսյան (մայիսի 12, 1939(1939-05-12), Ղուզե Ճարտար, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույծ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2006)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաշիդ Սարգսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 12-ին Ճարտար գյուղում (Արցախի Հանրապետության Մարտունիի շրջանում)։ 1967 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (այժմ՝ ՀԱԱՀ-ի կազմում)։ 1994-1995 թվականներին եղել է ինստիտուտի խոշոր եղջերավոր անասնաբուծության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, 2003-2009 թվականներին՝ ՀԱԱՀ-ի մասնավոր անասնաբուծության ամբիոնի վարիչ, 2009 թվականից՝ պրոֆեսոր։

Աշխատանքները վերաբերում են տավարի տարբեր ցեղերի մսային տիպի տրամախաչման տնտեսական արդյունավետությանը, արդյունաբերական տրամախաչման լրամշակման և ներդրման, Հայաստանի պայմաններում տավարի մսի արտադրության տարբեր տեխնոլոգիաների կիրառմանը և այլ հարցերի։

2012 թվականին լույս է տեսել Ռաշիդ Սարգսյանի հեղինակած «Տավարաբուծություն» դասագիրքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։