Ռանդաբերգ
Ռանդաբերգ նորվ.՝ Randaberg | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | Նորվեգիա | ||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||
Մտնում է | Ռուգլան ֆյուլքե | ||
Վարչկենտրոն | Ռանդաբերգ | ||
Հիմնական լեզու | չեզոք (այսինքն կոմունան չի ընտրել լեզուներից որևէ մեկը) | ||
Բնակչություն | ▲11 671 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||
Տարածք | 24.63 | ||
Հիմնադրված է | հուլիսի 1, 1922[2] թ. | ||
Սահմանակցում է | Սթավանգեր, Սոլա, Ռենեսյո և Կվիտսյո | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
ISO 3166-2 կոդ | 1127 | ||
randaberg.kommune.no | |||
Ռանդաբերգ (նորվ.՝ Randaberg), կոմունա (համայնք) Նորվեգիայի Ռուգլան ֆյուլքեյում (մարզում)։ Կոմունայի վարչական կենտրոնը Ռանդաբերգ քաղաքն է։ Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է։ Զբաղեցնում է 24.63 կմ² տարածք[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոմունայի տարածքում բնակվում են հին նորվեգացիների ժառանգները, ովքեր այստեղ են եկել մոտ 12.000 տարի առաջ (ըստ որոշ նորվեգացի գիտնականների)։ Ենթադրվում է որ Ստվարտհոլա (նորվ.՝ Svarthola) քարանձավում 6000 տարի առաջ բնակվել են 25 հոգուց կազմված մարդկանց խումբ։ Այդ մարդիկ հիմնականում որսորդությամբ և հատապտուղներ հավաքելով էին զբաղված։ 2000 տարի առաջ նրանք սկսեցին զբաղվել նաև անասնապահությամբ, ինչը մինչ օրս էլ տեղաբնակների հիմնական զբաղմունքն է։
Ռանդաբերգի զինանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռանդաբերգ կոմունայի զինանշանը իրենից ներկայացնում է կապույտ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա՝ բոլոր եզրերին պատկերված է սպիտակ գույնի ամբողջական շրջանակներ[3]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Ռանդաբերգ կոմունայում բնակվում է 10 737 մարդ։ Վերջին 60 տարում բնակչության թվաքանակը արձանագրել է կայուն աճ[3]։
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը ունի հազարամյա պատմություն և տարբեր ժամանակաշրջանների պատմամշակութային հուշարձաններ, որոնցից ամենահայտնին է Գրյոդեմե եկեղեցին։ Քաղաքի 1000-րդ ծննդյան կապակցությամբ կազմակերպվել է մեծ տոնակատարություն, բացվել է հսկայական ծառուղի։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռանդաբերգում գործում է երեք դպրոց՝ Հարեսթադ (նորվ.՝ Harestad skole), Գերդեմ (նորվ.՝ Grødem skole) և Գոա (նորվ.՝ Goa skole): Բոլոր դպրոցները 10-ամյա են։
Ռանդաբերգից հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յոն Տորբեգրոսեն (ծնվ. 1153) Lendemann og adelsmann
- Յանռհալդ Յոնստադեր (ծն 1178) Gift med Skule Bårdsson, mormor til Magnus Lagabøte
- Գոա Ռեյդեր, (1942) ֆուտբոլիստ
- Բյարտե Թյոստհեյմ (1967), underholder i NRK P3
- Թոմ Տվեյդ (1968) քաղաքական գործիչ, fylkesordfører i Rogaland
- Բենտ Յհո (1971) խորհրդարանի պատգամավոր
- Ռունե Հոլտ (1973) Verdensmester i Speedway
- Հանս-Պետեր Լինդստրոմ, (1973) պրոդյուսեր, DJ և երաժիշտ
- Էրիկ Ֆուգլեստադ, (1974) ֆուտբոլիստ
- Բյորգե Ֆորդհեյմ, (1975) երաժիշտ
- Ալեքսանդր Գաբրիելսեն (1985) ֆուտբոլիստ
- Թվեն Աութսբե, (1985) ֆուտբոլիստ
- Ֆրեդ Անտոն Ինֆրեգիբե, investor
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոմունայի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Արխիվացված 2011-05-13 Wayback Machine (նորվեգերեն)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 07459: Alders- og kjønnsfordeling i kommuner, fylker og hele landets befolkning (K) 1986 - 2023 — Statistics Norway, 2023.
- ↑ Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen — Statistics Norway, 1999. — P. 43. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
- ↑ 3,0 3,1 3,2 Kristiania, Norge: W. C. Fabritius & sønners bogtrikkeri. p. 206.