Ջրամերժ ապարներ
Ջրամերժ ապարներ, ապարներ, որոնք մասնիկների խիտ դասավորության, աննշան ծակոտկենության պատճառով իրենց միջով ջուր գործնականորեն չեն անցկացնում։ Ջրատար հորիզոնից վերև տեղադրված ջրամերժ ապարների շերտը կոչվում է ջրամերժ ծածկ, իսկ ներքևում գտնվողը՝ ջրամերժ հիմք։
Ջրամերժ ապարներ են համարվում կավերը, ծանր ավազակավերը, հոծ-զանգվածային հրային, նստվածքային և մետամորֆային ապարները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |