Ջուլիա Թաշջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլիա Թաշջյան
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք ուղղափառություն[1]
Ծննդյան օր հունիսի 8, 1938(1938-06-08)[2]
Ծննդավայր Pawtucket, Փրովիդենս շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ
Վախճանի օր մայիսի 9, 2013(2013-05-09)[3] (74 տարեկան)
Վախճանի վայր Windsor
Քաղաքացիություն  ԱՄՆ

Ջուլիա Հ․ Թաշջյան (անգլ.՝ Julia H. Tashjian, հունիսի 8, 1938(1938-06-08)[2], Pawtucket, Փրովիդենս շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ - մայիսի 9, 2013(2013-05-09)[3], Windsor), հայկական արմատներով ամերիկացի քաղաքական գործիչ[4]։ Կոնեկտիկուտի պետքարտուղար (1983-1991)։ Դեմոկրատական կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաշջյանը ծնվել է Փոթաքեթում, Ռոդ Այլենդ, Հարրի և Էլիզա (օրիորդական ազգանունը՝ Կաֆֆեյան) Զաքարյանների ընտանիքում[5]։ Ծնողները ԱՄՆ են գաղթել Խարբերդից (մայրը Իզնիկից, հայրը՝ Սուրսուրից)[6]։ Չորս տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Կոնեկտիկուտ և դպրոց հաճախել Հարթֆորդում, Կոնեկտիկուտ։ 1966 թվականից մինչև մահ ապրել է Վինձորում, Կոնեկտիկուտ։ Լինելով Վինձորի բնակիչ՝ Ջուլիան իր քաղաքական կարիերան սկսել է Երիտասարդ դեմոկրատների կուսակցությունում՝ հետագայում ծառայելով Վինձորի Դեմոկրատական Կանանց ակումբում, Վինձորի դեմոկրատական քաղաքային կոմիտեում և Դեմոկրատական պետական կենտրոնական կոմիտեում։

Եղել է Դեմոկրատական կուսակցության անդամ։ 1983-1991 թվականներին զբաղեցրել է Կոնեկտիկուտի պետքարտուղարի պաշտոնը՝ 1990 թվականին պարտվելով վերընտրվելու քարոզարշավը Հանրապետական կուսակցության թեկնածու Փոլին Ռ. Քեզերին[7][8]։ Թաշջյանը կրկին առաջադրվել է պետքարտուղարի պաշտոնի համար 1994 թվականին, սակայն դեմոկրատների նախնական ընտրություններում պարտվել է Մայլս Ս. Ռապոպորտին[9]։

Քաղաքական պաշտոններ
Նախորդող՝
Մորա Լ․ Մելի
Կոնեկտիկուտի պետքարտուղար
1983–1991
Հաջորդող՝
Փոլին Ռ. Քեզեր

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին ամուսնացել է Ջեյմս Ս. Թաշջյանի հետ։ Ունեն չորս երեխա՝ Չարլզ, Ջեյմս, Լիզա, Շերի[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.nndb.com/people/765/000366664/
  2. 2,0 2,1 https://politicalgraveyard.com/bio/tansil-tatar.html#039.47.05
  3. 3,0 3,1 3,2 Former Secretary of the State Julia Tashjian Dies At 74|Courant.com
  4. Julia H. Tashjian-Obituary
  5. «Julia TASHJIAN Obituary (2013) - Windsor, CT - Hartford Courant». Legacy.com. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  6. Torosyan, Lilly (2012 թ․ հուլիսի 13). «An Interview with Julia Tashjian, Former Secretary of CT». The Armenian Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  7. Pazniokas, Mark (2013 թ․ նոյեմբերի 30). «Julia Tashjian dies; won on O'Neill ticket». The CT Mirror (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. Former Secretary of State Julia Tashjian Dies at 74
  9. Keating, Christopher (1994 թ․ սեպտեմբերի 14). «Rapoport Beats Tashjian in Secretary of the State Race». Hartford Courant. էջ 16. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.
  10. «Julia H. Tashjian». www.nndb.com. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.