Ջոշ Սկովեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոշ Սկովեն
անգլ.՝ Josh Charlie Scowen
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջոշ Չարլի Սկովեն
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մարտի 28, 1993(1993-03-28)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Էնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Քուինս Պարկ Ռեյնջերս
Համար 11
Պատանեկան կարիերա
2008-2011 Անգլիա Ուիկոմ Ուոնդերերս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2015 Անգլիա Ուիկոմ Ուոնդերերս 91 (3)
2011-2012   Անգլիա Հեմել Թաուն
2012   Անգլիա Էստբորն 8 (0)
2015-2017 Անգլիա Բարնսլի 96 (10)
2017-ներկա Անգլիա Քուինս Պարկ Ռեյնջերս 29 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ փետրվարի 11, 2018:

Ջոշ Չարլի Սկովեն (անգլ.՝ Josh Charlie Scowen, մարտի 28, 1993(1993-03-28)[1], Էնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Քուինս Պարկ Ռեյնջերս»-ի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ուիկոմ Ուոնդերերս»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ուիկոմ Ուոնդերերս»-ի երիտասարդական թիմի կազմում Ջոշը իր դեբյուտը նշել է 2011 թվականի մարտի 6-ին՝ Երկրորդ լիգայի շրջանակներում կայացած «Մորեկեմբ»-ի դեմ խաղում[2]։ Հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով՝ «Ուիկոմ»-ի հաղթանակով։ Նա 89-րդ րոպեին փոխարինել է Կևին Բետսիին։

2011 թվականի ապրիլին նա դարձավ թիմի չորս սաներից մեկը, ովքեր հրավիրվել էին հիմնական թիմ[3]։

2011 թվականի հոկտեմբերի 21-ին Ջոշ Սկովեն վարձավճարով տեղափոխվել է «Համել Թաուն»։ նա թիմի հետ կնքել է 3 ամսվա պայմանագիր[4]։

«Էստբորն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի օգոստոսին Սկովենը վեց ամսվա պայմանագիր կնքելով տեղափոխվել է «Էստբորն»։ Թիմի կազմում մասնկացել է 8 հանդիպման։

Վերադարձ «Ուիկոմ»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ուիկոմ Ուոնդերերս»-ում նոր մարզիչ նշանակվելուց հետո ֆուտբոլիստը ետ վերադարձավ[5]։ Ջոշը թիմի կազմում մնացել է մինչև 2014-15 մրցաշրջանի առաջին կեսի վերջը։

«Բարնսլի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 15-ին Ջոշ Սկովենը տեղափոխվել է Առաջին Լիգայում հանդես եկող «Բարնսլի»[6]։ Թիմի կազմում անցկացրել է 3 մրցաշրջան, որոնց ընթացքում մասնակցել է 96 հանդիպման և դարձել է 10 գոլի հեղինակ։

«Քուինս Պարկ Ռեյնջերս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 1-ին Սկովենը պայմանագիր է կնքել Չեմպիոնշիպում հանդես եկող «Քուինս Պարկ Ռեյնջերս»[7]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Այլ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ուիկոմ Ուոնդերերս 2010-11 Երկրորդ լիգա 2 0 0 0 0 0 0 0 2 0
2011-12 Առաջին լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
2012-13 Երկրորդ լիգա 34 1 1 0 0 0 1 0 36 1
2013-14 Երկրորդ Լիգա 37 1 2 0 1 0 2 0 42 1
2014-15 Երկրորդ լիգա 18 1 2 0 0 0 0 0 20 1
Արդյունք 91 3 5 0 1 0 3 0 100 3
Բարնսլի 2014-15 Առաջին լիգա 21 4 0 0 0 0 0 0 21 4
2015-16 Առաջին Լիգա 37 4 0 0 1 1 6 0 44 5
2016-17 Չեմպիոնշիպ 38 2 2 0 1 1 0 0 44 3
Արդյունք 96 10 2 0 2 2 6 0 109 12
Քուինս Պարկ Ռեյնջերս 2017-18 Չեմպիոնշիպ 29 1 1 0 0 0 0 0 30 1
Կարիերայի արդյունք 216 14 8 0 3 2 9 0 236 16

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անգլիայի Երկրորդ լիգայի չեմպիոն - 2015-16

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Morecambe 0 - 3 Wycombe». BBC Sport. 2011 թ․ մարտի 26. Վերցված է 2011 թ․ մարտի 28-ին.
  3. «Four sign Wycombe Wanderers pro contracts». BBC Sport. 2011 թ․ ապրիլի 12. Վերցված է 2011 թ․ ապրիլի 12-ին.
  4. «Scowen makes loan move». Wycombe Wanderers F.C. 2011 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. «Scowen recalled by Wanderers». Eastbourne Borough F.C. 2012 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
  6. «Josh Scowen qpr signs for Barnsley». Wycombe Wanderers F.C. 2015 թ․ հունվարի 15.
  7. «Josh Scowen: QPR sign midfielder after Barnsley exit». BBC. 2017 թ․ հուլիսի 1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոշ Սկովեն» հոդվածին։