Ջոն Հարիսոն (համտեսող)
Ջոն Հարիսոն անգլ.՝ John Harrison | |
---|---|
Ծնվել է | 1942 |
Ծննդավայր | Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ice cream taster |
Աշխատավայր | Dreyer's?[1] |
Ջոն Հարիսոն (անգլ.՝ John Harrison, 1942, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պաղպաղակ համտեսող, աշխատել է Dreyer’s ընկերությունում։ Հարիսոնը աշխատել է այս ընկերությունում 30 տարի։ Իր աշխատանքի համար նա ստացել է «Պաղպաղակ-մարդ» մականունը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարիսոնը Dreyer’s պաղպաղակային ընկերության աշխատակից է դարձել 1980 թվականին՝ հանդես գալով որպես համտեսող մինչև 2010 թվականին թոշակի գնալը։ Նա ամեն օր 60 տեսակ պաղպաղակ է փորձարկել[2]։ Հարիսոնը կուլ չի տվել պաղպաղակը, միշտ թափել է այն։ Իր սեփական գնահատականով նա փորձել է մի քանի հարյուր տեսակից ավել պաղպաղակի միլիոնավոր գալլոններ (հեղուկաչափ՝ 4,5 լիտր)։ Նա օգնել է ստեղծել 100-ից ավելի յուրահատուկ պաղպաղակի համեր (չճշտված տվյալներով նա է հայտնագործել Cookies and Cream պաղպաղակների տեսակները[3]): Մասնագետների գնահատմամբ Հարիսոնը համարվել է Ամերիկայի ամենաճանաչված պաղպաղակագետը[4]։
Հարիսոնը մասնակցել է հեռուստատեսային շատ ծրագրերի։ Ամերիկացի համտեսողների ինստիտուտի կողմից 1997 թվականին նա ստացել է «Տարվա վարպետ համտեսող» կոչումը[5]։ Հարիսոնը խիստ դիետա է պահել, որպեսզի չկորցնի համի սրությունը։ Աշխատանքի ընթացքում նա հաճախ գնացել է երկար և հեռավոր գործուղումների[6]։ Պաղպաղակը նա փորձարկել է ոսկեջրած հատուկ գդալով, որպեսզի մետաղը չսպանի մթերքի համը։
Հարիսոնի հոր ողջ ընտանիքը, ներառյալ նրա նախապապը, այսպես թե այնպես կապված են եղել պաղպաղակի արտադրության հետ[7]։ Հարիսոնը ամուսնացած է և ապրում է Պալմդեզերտում[4]։ Հարիսոնի լեզուն (կոնկրետ համի ընկալիչները) ապահովագրված է 100 միլիոն դոլարով[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ The ice cream man // WORLD / M. Olasky — 2009. — ISSN 0888-157X
- ↑ Marquez, Laura (2007 թ․ հուլիսի 21). «The World's Sweetest Job». ABC News.
- ↑ «A moment iwth [sic] John Harrison, ice cream taster». Seattle PI. 2006 թ․ հունիսի 16.
- ↑ 4,0 4,1 Parrish, Jacob (2009 թ․ օգոստոսի 29). «The ice cream man». World. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Turkington, Carol A. (2009). Extraordinary Jobs in the Food Industry. Infobase. էջեր 75–. ISBN 9781438111735.
- ↑ Работа мечты: самый известный дегустатор мороженого в мире
- ↑ Hatcher, Sidney. «The Man with The Million-Dollar Taste Buds». Cooking Light. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Топ-10 работ с неожиданно высокой зарплатой
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Parrish, Jacob (2009 թ․ օգոստոսի 29). «The ice cream man». World. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.