Ջյաբժա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջյաբժա
ռուս.՝ Джябжа
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորՄստիսլավ Պաշչենկո[1]
ՍցենարիստՄստիսլավ Պաշչենկո[1]
Բեմադրող նկարիչN. Vereshchagina?[1]
ԵրաժշտությունՆիկոլայ Ստրելնիկով[1]
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունԼենֆիլմ[1]
Թվական1938

«Ջյաբժա», սովետական մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ նկարհանված Լենֆիլմ կինոստուդիայում 1938 թվականին Նանայական հեքիաթի հիման վրա։ Ռեժիսորը Մստիսլավ Պաշչենկովն է։

Ֆիլմը հանրային սեփականություն է[2]։ Գունային տարբերակը վերականգնվել է 2013 թվականին[3]։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ռեժիսոր Մստիսլավ Պաշչենկո
սցենարիստ Մստիսլավ Պաշչենկո
նկարիչ-բեմադրիչ Ն․ Վերեշագին
նկարիչ Վ․ Սոկոլով
կոմպոզիտոր Նիկոլայ Ստրելնիկով
հնչյունային ռեժիսոր Պավել Կրամորով

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ գետի ափին՝ տնակում, ապրում էր չար պառավ Ջյաբժան, իր ծառաների՝ Աղջնակի, Շան և Գորտի հետ։ Երեկոյան, երբ Ջյաբժան գնացել էր անտառ, աղջնակը իր ընկերների հետ նրա համար ընթրիք է պատրաստում։ Դրանից հետո, երբ արջը մագլցում է խրճիթի վրայով և ուտում է Ջյաբժայի համար պատրաստված ընթրիքը, կատաղի պառավը վազում է աղջկա, շան և գորտի ետևից։ Բայց նրանք մագլցում են շատ բարձր ծառի վրա և թռչում են լուսնի վրա։ Ջյաբժան նույնպես փորձում է մագլցել ծառի վրա, բայց չի կարողանում և ընկնում է շան վրա։

Եզրափակիչ տիտրերը հայտնում են․ «Իսկ աղջիկը, շունը և գորտը այդ օրվանից լուսնի վրա են ապրում։ Նրանք միշտ այնտեղ երևում են»։

Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիտողները և մամուլը միաբնորեն էին վերաբերվում մուլտֆիլմի դրական գնահատականին[4]։ Հայտնի սովետական մուլտֆիլմները պատմաբան Ս․ Ս․ Գինզբուրգը «Ձեռքով նկարված և տիկնիկային ֆիլմ» (1957) գրքում նշել է, որ «Ջյաբժա ֆիլմը ճիշտ է գնահատվել դիտողների և քննադատների կողմից, ինչպես 30-ական թվականների ամենալավ սովետական մուլտֆիլմներից մեկը»։

Պաշչենկոյի առաջին ինքնուրույն ֆիլմը արդեն բերում էր իր մեջ այն որակները, որոնք արդեն տարբերում են այս ռեժիսորի արվեստը․ ֆիլմի մեջ սիրով և բարի հումորով տրվել են կերպարների բնավորությունները, նա տարբերվում էր ռեժիսորական գործի բացառված մանրազննությամբ, շարժման ճշգրտության և միմիկական բնավորությունների, գունային որոշումների մտածվածությամբ։ Ոչ մի մինչպատերազմական մուլտֆիլմներում այդքան լավ գույները լավ չեն օգտագործվել, ինչպես «Ջյաբժայում»[5]։

Հայտնի ռեժիսոր-մուլտիպլիկատոր Ի․ Պ․ Իվանով-Վանոն գրել է, որ ֆիլմը զարմացրել է՝ «ինչպես կայծակ պարզ երկնքում»․

«Մենք տեսանք ընդհանրապես ուրիշ կերպարների՝ պայծառ, գունավոր, յուրօրինակ, որոնք դուրս էին գալիս մեր նոր «կանոնների» շրջանակներից։ Այդ կերպարների ստեղծման համար չի եղել դիսնեյան գնդեր, շրջաններ, փափուկ համադրություններ։ Եվ նույն պահին նրանք արտահայտիչ կերպով շարժվել են, խաղացել են։ Ե՛վ չար պառավը, և՛ բարի, քնքուշ աղջիկը լավ տպավորություն են թողնում իրենց պատկերավորությամբ․․․»[6]։

Կինոգետ Ս․ Վ․ Ասենինը համեմատել է ֆիլմը իր ժամանակների ամենալավ մանկական ֆիլմերի հետ․

«Այս ժամանակների ամենալավ մանկական կինոնկարներից՝ ստեղծված Լենֆիլմ արտադրամասի ստուդիայի վարպետների կողմից «Ջյաբժան» (1939), տաղանդավոր ռեժիսոր Մստիսլավ Պաշչենկոյի առաջին ինքնուրույն աշխատանքը, որում նանայական հեքիաթը ստացել է պայծառություն՝ ազգային երանգավորումից, տպավորիչ գույներով և կերպարների բնավորությունների որոշում է»[7][8]։

Նա նաև նշել է, որ Մստիսլավ Պաշչենկոն ստեղծել է, «նկարով յուրահատուկ «Ջյաբժա» ֆիլմը, հիանալի օրինակ ցույց տալով մուլտիպլիկացիայի մշակման և ինքնօրինակ հարավի երկրների ազգային ժողովրդական բանահյուսության մեջ»[9][10].

Պաշչենկոյի առաջին ռեժիսորական արտադրանքում Ն․ Ա․ Իզվոլովը նկատում է «որոշ հատկանիշները Ցեղանովսկու գրաֆիկայի ազդեցությունն էին»։ Նա նշել էր ֆիլմում «կենցաղային մանրամասներից և ստիլիզատորությունը տանում են այն կողմ մանկական պահվածքի հոգեբանական ճշգրտությունում»[11]։

Կինոքննադատ Լ. Լ. Մալյուկովան «Հայրենական մուլտիպլիկացիաների էնցիկլոպեդիայի» առաջաբանում (2006)[12] և նրա «СВЕРХ/КИНО» (2013) գնահատել է մուլտֆիլմը, որպես կլասսիկ։

«Պաշչենկոյի «Ջյաբժա» ֆիլմը մարգարիտ է նախապատերազմյան մուլտիպլիկացիոն դասականության մեջ … «Ջյաբժան» բարձր քնարերգության նմուշ է, անբասիր մուլտիպլիկատ, ազգային կոլորիտ և «խիստ» լակոնային ոճ, ազգագրությանը չեն դիմում, բայց հենց հարավի հոգուն։ Մինչև հիմա զարմացնում է այդ նրբանկատ գունային որոշումը»[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Венжер Н. Я., Капков С. В. Animator.ru (ռուս.) — 2000.
  2. «Министерство Культуры Российской Федерации — О фильмах, перешедших в общественное достояние». mkrf.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. Майоров Н. (2016 թ․ դեկտեմբերի 3). ««Джябжа» (1938)». Первые в кино. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  4. Бабиченко, 1972, էջ 125
  5. Гинзбург, 1957
  6. Иванов-Вано, 1980, էջ 102
  7. Асенин, 1974, էջ 25
  8. Асенин, 1986, էջ 45
  9. Асенин С. В. «Мир мультфильма» Архивировано 14 февраля 2014.
  10. Асенин, 1986, էջ 48—49
  11. Изволов, 2006, էջ 77
  12. Энциклопедия отечественной мультипликации, 2006, էջ 17
  13. Малюкова Л. Л. «СВЕРХ/КИНО» (Современная российская анимация. Девяностые / нулевые). — СПб: Умная Маша, 2013. — С. 268. на сайте Премия «Просветитель»