Ջիվան Փիլիպոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիվան Փիլիպոսյան
Ծնվել էհավանաբար 1885
ԾննդավայրԿեսարիա, Կեսարիայի գավառ, Անկարայի նահանգ
Մահացել է1915
Մահվան վայրԴեյր-էլ-Զոր
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
ԿրթությունԴամասկոսի դեղագործական դպրոց
Մասնագիտությունդեղագործ

Ջիվան Փիլիպոսյան (հավանաբար 1885, Կեսարիա, Կեսարիայի գավառ, Անկարայի նահանգ - 1915, Դեյր-էլ-Զոր), հայ դեղագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հավանաբար 1885 թվականին Անկարայի նահանգի Կեսարիայի գավառի կենտրոն Կեսարիա քաղաքում։ 1910 թվականին ավարտել է Դամասկոսի դեղագործական դպրոցը։ 1910-1914 թվականներին Ակսարայում սեփական դեղատուն է ունեցել և դեղագործ աշխատել։ 1915 թվականին սպանվել կամ մահացել է Դեյր-էլ-Զորում՝ մոտ 30 տարեկանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալպօյաճեան Արշակ, Պատմութիւն հայ Կեսարիոյ, Բ. հատոր, Գահիրէ, 1937։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։