Ջերմակարգավորիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջերմակարգավորիչ, շենքերում, անոթներում, խողովակաշարերում և այլ օբյեկտներում ջերմաստիճանը տրված մակարդակի վրա ավտոմատ պահպանող սարք։ Գծային ջերմակարգավորիչի տվիչը հիմնված է զգայուն տարրի երկարության չափման վրա, որը կախված է ջերմաստիճանից։

Տվիչից ազդանշանը տրվում է տաքացնող ագենտի մատուցումը կարգավորող գործադիր մեխանիզմին։ Սառնարաններում և չորացման պահարաններում կիրառվող ջերմակարգավորիչներում տվիչը երկմետաղական թիթեղը կամ պարույրն է։ Միջավայրում ջերմաստիճանի փոփոխման դեպքում թիթեղը ծռվում է և փակում գործադիր մեխանիզմի էլեկտրական շղթայի կոնտակտները։

Աշխատանքի սկզբունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարզագույն ծավալային ջերմակարգավորիչ սնդիկային կոնտակտային ջերմաչափն է, որտեղ նախապես տրված ջերմաստիճանին հասնելու դեպքում սնդիկը փակում է գործադիր մեխանիզմի էլեկտրական շղթան։ Կիրառվում են նաև մանոմետրական տվիչով ծավալային ջերմակարգավորիչներ։ Տվիչից ազդանշանը տրվում է կարգավորիչին (մեխանիկական, էլեկտրական կամ պնևմատիկ)։

Զերմաէլեկտրական ջերմակարգավորիչները՝ ջերմառեզիստորների և ջերմազույգերի տեսքով տվիչներով, սովորաբար աշխատում են չափիչ կամրջակների և պոտենցիոմետրերի հետ համատեղ։ Զերմակարգավորիչները մտնում են ավտոմատ կարգավորման համակարգերի կազմի մեջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։