Ջանեթ Բանանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջանեթ Բանանա
Ծնվել է1938
ԾննդավայրMatabeleland, Զիմբաբվե
Մահացել էհուլիսի 29, 2021(2021-07-29)
Մահվան վայրԶիմբաբվե
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունուսուցչուհի
ԱմուսինՔանաան Բանանա
Զբաղեցրած պաշտոններԶիմբաբվեի առաջին տիկին

Ջանեթ Բանանա (ի ծնե՝ Մբույազվե, 1938, Matabeleland, Զիմբաբվե - հուլիսի 29, 2021(2021-07-29), Զիմբաբվե), զիմբաբվեցի ուսուցիչ, որը դարձել է Զիմբաբվեի առաջին տիկին։ Նա ամուսնացած է եղել երկրի առաջին նախագահի՝ Քանաան Բանանայի հետ 1961 թվականից մինչև 2003 թվականին նրա մահը, և 1980-1987 թվականներին եղել է Զիմբաբվեի առաջին տիկինը։ 2000 թվականին նա ապաստարան է խնդրել Միացյալ Թագավորությունից, որտեղ քաղաքացիություն է ստացել և մնացել մինչև 2019 թվականին Զիմբաբվե վերադառնալը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջանեթ Մբույազվեն ծնվել է 1938 թվականին Զիմբաբվեի հարավային Մատաբելլենդ շրջանի ֆերմերների ընտանիքում այն տարիներին, երբ այն Հարավային Ռոդեզիայի թագի գաղութի մի մասն էր[1]։ Երբ նա չափահաս է դարձել, որոշել է դառնալ ուսուցիչ և հենց այս կարիերայի ընթացքում է նա առաջին անգամ հանդիպել Քանաան Բանանային, որը նույնպես այն ժամանակ ուսուցիչ էր[1]։ Նրանք ամուսնացել են 1961 թվականին և ունեցել չորս երեխա[2]։ Հետագայում նրա ամուսինը թողել է դասավանդումը, որպեսզի հաճախի աստվածաբանական քոլեջ՝ մեթոդիստական եկեղեցում ծառայելու նպատակով, և ընտանիքը մի քանի անգամ տեղափոխվել է Քանաանի տարբեր եկեղեցիներ՝ կրոնական ծառայություն մատուցելու համար[1]։ Այնուամենայնիվ, երբ Ռոդեզիայի անկախության շարժումը սկսել է քաղաքական գործողությունները, Բանանայի ամուսինը որոշել է միանալ նաև քաղաքական հատվածին և Միացյալ Աֆրիկայի ազգային խորհրդին[1]։ Սակայն UANC-ի անդամների կառավարության ձերբակալությունները հանգեցրել են նրան, որ Բանանայի ընտանիքը փախել է երկրից և չի վերադարձել նոր ձևավորված Ռոդեզիա մինչև 1975 թվականը, մինչ Ռոդեզիայի Բուշի պատերազմը դեռ շարունակվում էր[1]։

Որպես առաջին տիկին[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանաան Բանանան դարձել է Զիմբաբվեի նախագահ 1980 թվականին, իսկ Ջանեթը դարձել է Զիմբաբվեի առաջին տիկին[1]։ Նրան այդ պաշտոնը հետաքրքրել է՝ ինչպես երկրի ապագայի կերտման գործում իր դերի, այնպես էլ միջազգային վերնախավում զբաղեցրած դիրքի համար՝ հրավիրվելով մասնակցելու արքայազն Չարլզի և լեդի Դիանա Սպենսերի հարսանիքին[1]։ Բայց նա նաև միայնակ էր, և նա կարոտում էր իր ընտանիքը ու ծանոթ ուտելիքները, պետակական պալատում դեռ աշխատում էին Յան Սմիթի համար բրիտանական կերակուր պատրաստելու վարձված աշխատակիցները[1]։ Որպես առաջին տիկին և դրանից հետո նա հանդես է եկել որպես Զիմբաբվեում կանանց իրավունքների և ռասայական ինտեգրման բացահայտ քարոզիչ։ 1987 թվականին Բուլավայոյում մեթոդիստական եկեղեցու կողմից կանանց համար կազմակերպված կոնֆերանսի ժամանակ Բանանան խոսել է երկրում մեթոդիստական եկեղեցու առանձնացված բնույթի մասին, ներառյալ այն մասին, որ հենց այդ կանանց կազմակերպությունն է ունեցել երկու մասնաճյուղ, որոնք հիմնականում բաժանված են եղել ռասայական խմբերի վրա, որոնք նա անվանել է «ռասայական մինի խտրականություն»[3]։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթ տարի անց Քանաան Բանանան հեռացվել է նախագահի պաշտոնից՝ սահմանադրական փոփոխությունից հետո, որը նշանակել է վարչապետ Ռոբերտ Մուգաբեին[1]։ 1990-ականներին նրա ամուսինը քրեական պատասխանատվության է ենթարկվել սոդոմիայի համար, իսկ Բանանան և նրա դուստրը 2000 թվականի հոկտեմբերին քաղաքական ապաստան են խնդրել Միացյալ Թագավորությունից[1]։ Նա բրիտանական քաղաքացիություն է ստացել 2006 թվականին և հավատարմության երդում է տվել 2006 թվականի փետրվարի 10-ին Հարինգի շրջանում Հարինգիի քաղաքապետի առջև տեղի ունեցած արարողության ժամանակ[4]։ 2017 թվականին Մուգաբեի հրաժարականից հետո Բանանան հանդես է եկըլ հայտարարությամբ՝ հուսալով, որ իր իրավահաջորդը՝ Էմերսոն Մնանգագվան, կունենա «դամասկական դարձ, ինչպես Պողոս առաքյալը» և կհեռանա Մուգաբեի կառավարության չարիքներից ու գուկուրահունդիների էթնիկ զտումներից[5]։ Չնայած առաջին տիկնոջ պաշտոնավարման ժամկետին՝ Ջանեթ Բանանան թոշակ չի ստացել ո՛չ Մուգաբեից, ո՛չ էլ Մնանգագվայից[6]։ Հետագայում՝ Միացյալ Թագավորությունում 18 տարի ապրելուց և Զիմբաբվե վերադառնալուց հետո, նա ստացել է իր ամուսնական թոշակը[7]։ Նա վերադարձել է Բուլավայոյում ապրելու 2019 թվականին[8]։

Ջանեթ Բանանան մահացել է 2021 թվականի հուլիսի 29-ին Բուլավայոյի Mater Dei հիվանդանոցում[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Taylor, Rebecca (2002 թ․ հունվարի 22). «'They say that power corrupts – and it does'». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  2. «The Rev Canaan Banana». The Independent. 2003 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  3. «Zimbabwe Racism». The Washington Post. 1987 թ․ ապրիլի 11. էջ c10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին – via ProQuest.
  4. «10 Things You Didn't Know About Zimbabwe's First Lady Janet Banana». Youthvillage.co.zw. 2015 թ․ ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  5. Starkey, Jerome (2017 թ․ նոյեմբերի 27). «Our country is ripe for reform, says President Banana's widow». The Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  6. Vambe, Lex (2018 թ․ փետրվարի 18). «ED Mnangagwa Ignores Zimbabwe's First President Canaan Banana's Widow». PaZimbabwe. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
  7. «Banana's widow gets windfall.... lump sum of $170 000, then monthly pension of $5 000». Nehanda Radio (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  8. «Our growing infatuation with first ladies». NewsDay. 2019 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  9. «Former First Lady, Janet Banana, Dies Aged 83». Pindula. 2021 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]