Ջագան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջագան

Ջագան (Jagan) Չեդդի (ծնվել է 1918 թվականին), Գայանայի պետական և քաղաքական գործիչ։ 1945-1947 թվականներին Բրիտանական Գվիանայի գունավոր բնակչության միության գլխավոր քարտուղարն էր և անտառահատման արդյունաբերության բանվորների արհմիության նախագահը։ 1947-1953 թվականներին` Բրիտանական Գվիանայի Օրենսդրական խորհրդի անդամ, 1953 թվականին և 1957-1964 թվականներին՝ Բրիտանական Գվիանայի պրեմիեր մինիստր (վարչապետ), 1957-1961 թվականներին՝ միաժամանակ, առևտրի և արդյունաբերության մինիստր։ Խաղաղության համաշխարհային խորհրդի (ԽՀԻ») անդամ (1953 թվականից), «ԽՀԽ» նախագահության անդամ (1969 թվականից)։ Գայանայի ժողովրդական առաջադիմական կուսակցության (ԺԱԿ) հիմնադիրներից (1950), 1970 թվականից՝ ԺԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png