Պրոտոնային թերապիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2005 թ. Սինխրոցիկլոտրոնի կառավարման սենյակը Օրսեյ պրոտոնային թերապիայի կենտրոնում Ֆրանսիաում

Պրոտոնային թերապիան ռադիոթերապիայի  տեսակների մեկն է, որը օգտագործում է պրոտոններ հիվանդ հյուսվածքի ճառագայթման համար, ընդ որում ամենահաճախը՝ քաղցկեղի թերապիայի ժամանակ։

Նկարագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսվածքի ճառագայթումը հասնում է մաքսիմումի մասնիկի թռիչքի միայն վերջին միլիմետրերում
Ի տարբերություն արագ էլեկտրոնների կամ գամմա-ճառագայտմանը, արագաացված պրոտոնները փոխանցում են էներգիա կենդանի հյուսվածքի իր վազքի վերջին միլիմետրերին: Ուղղահայած՝ կլանաված էներգիայի չափը, հորիզոնական՝ խորությունը սանտիմետրերով:

Պրոտոնային թերապիան, ինչպես ռադիոթերապիայի այլ տեսակների դեպքում, ներգործում է ուղղորդելով ճառագայթվող ուռուցքին արագացված իոնացնող մասնիկները, այս դեպքում՝ արագացուցիչով արագացված մասնիկների պրոտոնները։ Այս մասնիկները վնասում են բջիջների ԴՆԹ-ն, որն ի վերջո հանգեցնում է նրանց մահվան։ Իրենց բաժանման բարձր մակարդակի և վնասված ԴՆԹ-ի վերականգնման իրենց փոքրիկ ունակության պատճառով քաղցկեղի բջիջները հատկապես զգայուն են իրենց ժառանգականության կրիչի վրա հարձակմանը:[1].

Պրոտոնային թերապիայի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ենթադրությունը այն մասին, որ արագացված պրոտոնները կարող էր արդյունավետ բուժման մեթոդ լինել, 1946 թվականին առաջարկել էր Ռոբերտ Ուիլսոնի կողմից հրատարակված հոդվածում, որը կոչվում էր  «Արագ պրոտոնների ռադիոլոգիական օգտագործումը»[2]։ Այդ պահին նա Հարվարդի ցիկլոտրոն լաբորատորիայի նախագծման մասնակից էր։

Հիվանդների ճառագայթման առաջին փորձերը կատարվեցին ֆիզիկական հետազոտությունների համար կառուցված արագացուցիչների վրա, մասնավորապես, 1954 թ. Բերկլիի ռադիացիոն լաբորատորիայում (ԱՄՆ) և 1957 թ. Ուփսալայի համալսարանում (Շվեդիա)։

Թերապիայի առավելություններն ու թերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

նազոֆարենգիալ կարցինոմայի վրա ազդեցությունը ֆոտոնային թերապիայի (ձախից) և պրոտոնային թերապիայի միջոցով (աջից). ստացված ճառագայթային դոզաների համեմատությունը: Taheri-Kadkhoda et al., 2008, ուսումնասիրությունից[3]

Մեթոդը թույլ է տալիս հստակորեն թիրախավորել ուռուցքը և այն ոչնչացնել այն մարմնի ցանկացած խորության վրա։ Շրջակա հյուսվածքները նվազագույն վնաս են ստանում։ Այդ պատճառով պրոտոնային թերապիան հատկապես բարենպաստ է որոշակի տեսակի ուռուցքների համար, որտեղ սովորական ճառագայթային թերապիան անթույլատրելի վնաս է հասցնում շրջապատող հյուսվածքներին։ Սա հատկապես կարևոր է երեխաների բուժման ժամանակ, երբ երկարատև ազդեցությունը հանգեցնում է երկրորդական ուռուցքի, որը ծագում է չափից ավելի ճառագայթման դոզաներից։ Առողջ հյուսվածքներում ցածր դոզայի շնորհիվ պրոտոնները ստեղծում են ճառագայթման ավելի քիչ կողմնակի ազդեցություններ, քան սովորական ճառագայթային թերապիան։

Պրոտոնային ճառագայթումը հասել է տպավորիչ առաջընթացի քաղցկեղի բազմաթիվ տեսակների բուժման ժամանակ` ներառյալ ուղեղի քաղցկեղը, ողնաշարի քաղցկեղը և շագանակագեղձի քաղցկեղը։ Որոշ հետազոտողներ ենթադրել են, որ հակապրոտոնները կարող են ավելի արդյունավետ լինել քաղցկեղի բջիջների դեմ պայքարում։ Մինչ այժմ, սակայն, իրականացվել է բջջային կառույցների վրա հետազոտության միայն սկզբնական փուլը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Клёнов, Хорошков, 2016
  2. «Radiological Use of Fast Protons», R. R. Wilson, Radiology, 47:487-491 (1946)
  3. Taheri-Kadkhoda Z, Björk-Eriksson T, Nill S, Wilkens JJ, Oelfke U, Johansson KA, Huber PE, Münter MW (2008). «Intensity-modulated radiotherapy of nasopharyngeal carcinoma: a comparative treatment planning study of photons and protons». Radiat Oncol. 3: 4. doi:10.1186/1748-717X-3-4. PMC 2265732. PMID 18218078.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)