Պո-Արաքս մշակութային ընկերակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պո-Արաքս մշակութային ընկերակցություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Իտալիա
Հիմնադրված1987
Գլխադասային գրասենյակՎենետիկ, Իտալիա

Պո-Արաքս մշակութային ընկերակցություն (Իտալիա), ընկերակցությունը հիմնվել է 1987 թվականին, Վենետիկում՝ Լեռն Զեքիյանի և Գաբրիելլա Ուլուհոճյանի նախաձեռնությամբ։ Գործունեության նպատակն է հայոց լեզվի պահպանումն ու զարգացումը հատկապես սփյուռքում։ 1986 թվականից հովանավորում է ամեն տարի օգոստոսին Վենետիկի պետական համալսարանի հայագիտական ամբիոնի աջակցությամբ կազմակերպվող հայոց լեզվի և մշակույթի խտացված դասընթացը, որին մինչև 1999 թվականին մասնակցել է ավելի քան 600 մարդ (շուրջ 100-ը՝ օտարազգի) 24 երկրից։ 1988 թվականին Իտալիայի կառավարության հավանավորությամբ կազմակերպել է Հայ արվեստի միջազգային 5-րդ զիտաժալովը, որին մասնակցել են նաև Հայաստանի պատվիրակությունը և 19 երկրների ավելի քան 70 մասնագետ։ Ընկերակցությունը նախաձեռնել է բազմաթիվ գիտաժալովներ և մշակութային միջոցառումներ, ուշագրավ է 1990 թվականի կազմակերպված «Հայերը Իտալիայում» ցուցահանդեսը, որը մեծ արձագանք է գտել իտալական մամուլում և բացառիկ հաջողություն՝ ժողովրդի լայն խավերի մասնակցության առումով։ Ընկերակցությունը Վենետիկի համալսարանի աջակցությամբ պատրաստել է հայոց լեզվի լսատեսողական դասերիզ, որն արժանացել է մեծ ընդունելության և գնահատանքի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։