Պորտալ:Տնտեսագիտություն/Ընտրված անձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժան Մարսել Տիրոլ (ֆր.՝ Jean Marcel Tirole, ծնվ․ օգոստոսի 9, 1953), ֆրանսիացի տնտեսագետ, բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ, Թուլուզի Տնտեսագիտության ինստիտուտի և Սոցիալական գիտությունների համալսարանի գիտական ղեկավար, Նոբելյան մրցանակակիր տնտեսագիտության ոլորտում՝ կարտելների և մենաշնորհների գերակայություն ունեցող շուկաների վերլուծության և դրանց կարգավորման աշխատանքի համար (2014)։

Հրատարակել է տնտեսագիտության հարյուրից ավելի հոդված և վեց գիրք հետևյալ թեմաներով՝

  • շուկաների կառուցվածքի տեսություններ (industrial organisation), այսօր այդ առարկայի համընդհանուր ընդունված ստանդարտ համալսարանական դասագիրք է,
  • խաղերի տեսություն,
  • մատակարարման և կարգավորման խթանման տեսություններ, (մանրամասն...):