2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Եղեգիս համայնքում իրականացվում է խմելու ջրի խողովակաշարի կառուցում և վերանորոգում, ՕԿՋ-ի վերանորոգում։
«Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում Վայք հանայնքիԱզատեկ բնակավայրում իրականացվել են՝ գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման աշխատանքներ, փողոցների անհարթ հատվածների և փոսերի հողային մշակում, տեղափոխված խճաքարային գրունտի միջոցով, մաքրվել է փողոցներին զուգահեռ ջրատար առուները։ Կատարվել է գերեզմանատան շրջակայքի բարեկարգման աշխատանքներ, գերեզմանատան ճանապարհի բարեկարգում, գերեզմանատան ցանկապատի վերանորոգում, հաղորդալարերի տեղակայման աշխատանքներ, մատուռի բարեկարգման աշխատանքներ, պատերի ամրացում, բարեկարգվել է հարակից տարածքը։
ՀայաստանիՎայոց ձոր մարզիԶառիթափ համայնքում ընթանում են բարեկարգման աշխատանքներ։ Համայնքապետարանի միջոցներով «Զառիթափի բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվում են. Մարտիրոս բնակավայրի գյուղամիջյան ճանապարհների փոսալցում և ջրահեռացման առուների կառուցում, բարձրունի բնակավայրում բնակավայրերի գյուղամիջյան ճանապարհների փոսալցման և ջրահեռացման առուների կառուցման աշխատանքները։