Պորտալ:Ավստրալիա/Վարչական բաժանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավստրալիայի վարչա-տարածքային բաժանում
Ավստրալիայի վարչա-տարածքային բաժանում

Ավստրալիան կազմված է վեց նահանգներից և մի քանի տարածքներից։ Մայրցամաքային Ավստրալիան կազմված է 5 նահանգներից և 3 տարածքներից, իսկ Թասմանիա կղզին կատարում է 6-րդ նահանգի դերը։ Ավստրալիայի նահանգներն են՝ Վիկտորիա (քարտեզի վրա կանաչ), Արևմտյան Ավստրալիա (նարնջագույն), Քուինսլենդ (կապույտ), Նոր Հարավային Ուելս (կարմիր), Թասմանիա (դեղին կզղի հարավում) և Հարավային Ավստրալիա (մանուշակագույն): Երկու գլխավոր մայրցամաքային տարածքներ են հանդիսանում Հյուսիսային տարածք (դեղին) և Դաշնային մայրաքաղաքի տարածք (փոքր կարմիր կետ): Գումարած դրան կա 6 կղզե տարածքներ, հայտնի են որպես արտաքին տարածքներ, որոնք ընդգրկում են նաև Անտարկտիկայի մի մասը։ Բոլոր նահանգները և երեք արտաքին տարածքներից երկուսը ունեն իրենց սեփական խորհրդարանը և ինքնավարություն։ Մնացած տարածքները գտնվում են դաշնային կառավարության վարչության տակ։