Պողոս Գուբելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պողոս Գուբելյան
արմտ. հայ.՝ Պօղոս Ռայմոնդ Գուբելեան
Ծնվել է1936
ԾննդավայրԱլեքսանդրետտա, Ալեքսանդրետի սանջակ, Սիրիայի առաջին հանրապետություն
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն ԱՄՆ

Պողոս Գուբելյան (Պօղոս Ռայմոնդ Գուբելեան, ծն․ 1936 թ․, Ալեքսանդրեթ), հայ գրող։ Քալիֆորնիայի Հայ գրողների միության քարտուղար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկ հասակում տեղափոխվել է Լիբանան, իսկ երիտասարդութեան տարիները անց է կացրել Աֆրիկայի խորքերում, հիմնականում՝ Սիերա Լեոնեում[1][2]։ 1979-ից ի վեր բնակվում է Լոս Անջելեսում։

Աշխատակցել է Բեյրութի «Սփիւռք»-ին և այլ ամսագրերի ու թերթերի։ Մեկուկես տասնյակ գրքերի հեղինակ է։ Ըստ Ալեքսանդր Թոփչյանի՝ "նրա գրականությունը եղավ եզակի մի երևույթ ոչ միայն սփյուռքի, այլև ընդհանրապես քսաներորդ դարի հայ գրականության մեջ"[3]: Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը Գուբելյանին անվանել է "սփյուռքահայ արձակի լավագույն դեմքերից"․ «Նա հայ գրականություն է բերել աֆրիկյան պատկերներ և աֆրիկական զարմանալի թեմա։ Նրա լեզուն նոր է ու յուրատիպ, իսկ ոճը` թարմ»։ Նրա գործերը թարգմանվել են ռուսերեն («Лес в человеке», 2004), արաբերեն (سمفونية إفريقية) և անգլերեն (Mission to Marash)։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի գրողների միության ոսկե մեդալ՝ գրական մեծ ավանդի համար[4]։
  • «Արդի արձակ 21-րդ դար» մրցանակ[5]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ափրիկեան Ափերու Վրայ», 1967թ.,
  • «Ափրիկեան Համանուագ», 1973թ.,
  • «Անտառը Մարդուն Մէջ» 1978թ.,
  • «Պայթում Լռած Թնդանօթներու» 1982թ.,
  • «Ֆրիուէյ», 1988թ.,
  • «Ողջո՜յն Յաւերժական Լիբանան», 1991թ., *
  • «Merci Beaucoup Ասպետական Ֆրանսա», «Առաքելութիւն Ի Մարաշ», «Փոթորիկ», «Փասփորթ», «Փտախտ» և «Այն Միւս Փողոցը», «Զաւեշտախառն Ոստայն» (2016) և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Պօղոս Գուբելեանի Գրականութիւնը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
  2. [1](չաշխատող հղում)
  3. ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ (ՊՈՂՈՍ ԳՈՒԲԵԼՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻ և ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ ՆՐԱ «ՓՏԱԽՏ» ՎԵՊԻ ԱՌԻԹՈՎ
  4. Կայացավ Պողոս Գուբելյանի «Այն մյուս փողոցը» վեպի շնորհանդեսը
  5. Պօղոս Գուբելեանի Նոր Վէպը՝ «Առաքելութիւն Ի Մարաշ, Ազգատոհմիս Գողգոթան»